Նախարարը նաև տեղեկացրել է, որ այցի ընթացքում ծանոթացել են ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթք վերառաքելու առ բարձրյալն Աստված՝ անազատության մեջ հանիրավի գտնվող մեր Սրբազան Հայրերի և ամենքի համար»,- նշում են թեմից:
«Վստահ եմ, որ հիասքանչ ձայնով տաղանդավոր այս տղան հաղթելու է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը»,- Ալբերտին ողջունելու տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։
168.am-ը փորձել է պարզել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիրքորոշումը՝ սահմանազատման հաջորդ փուլը կսկսեն Տավուշի՞ց, թե՞ Գեղարքունիքից:
Երկրպագուները դժգոհ են եղել այս կազմակերպվածությունից և սկսել ջարդել մարզադաշտի գույքը, շշեր նետել դեպի դաշտը։
«Անկեղծ ասած՝ սրա մասին արդեն մենք քննարկում ունեցել ենք կառավարության մեր գործընկերների հետ և նախնական նրանց կողմից հավանություն ենք ստացել այդ գաղափարի վերաբերյալ»,- ասաց Վարդան Ջհանյանը։
Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերին երկրի ընթացիկ հաշիվը կազմել է 457 մլն դոլարի դեֆիցիտ, մինչդեռ ոսկին և էներգիան բացառող ընթացիկ հաշիվը գրանցել է 7 մլրդ 28 մլն դոլարի ավելցուկ։
Նա պնդել է, որ իրեն առաջարկել են ելույթ ունենալ պետական հեռուստաալիքով, ինչպես արել է NEXTA Telegram ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը։
Կես ժամ կլինի` գրում-ջնջում եմ էս տեքստը, նորից բացում լսում եմ էդ հարցազրույցը, մտածում եմ` ականջս է խաբում, հետո մտածում եմ` ի՞նչ հումոր կարելի է անել էս
Ընդդիմադիր դաշտի անկազմակերպվածություն կա, մոտեցումը նման է այն ասացվածքին, որ գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ միշտ կոչ է արել և կշարունակի կոչ անել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը և նաև կխնդրի երկրի արտաքին գործերի նախարարությանը արագ վերականգնել տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովների աշխատանքը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում արել է մեկ այլ վտանգավոր հայտարարություն, կապվածծ այն հանգամանքի հետ, թե՝ «ոչ մեկը չգիտե, թե ինչպես է ֆինանսավորվում Հայ Առաքելական եկեղեցին, որտեղից են գալիս, ինչպես են ծախսվում փողերը»:
Օրերս Գերմանիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ովքեր ասում են, թե Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք։
Արմեն Աշոտյանը գրում է. «Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված»:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կուժեղացնի երկիր ներմուծվող ապրանքների վրա սահմանված մաքսային գոտիների վերահսկողությունը, հիմնականում՝ տրանսպորտային միջոցների մեջ թաքցված թմրանյութերի և հոգեակտիվ նյութերի հայտնաբերման համար, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է Belta-ն։
Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում իր հետ կոռուպցիայի մեջ կապված արևմտյան քաղաքական գործիչներին իր «ընտրությունն» ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է, Ռուսաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ Կոնգրեսի կողմից պատմական հուշարձանների պահպանմանը նպաստելու լիազորություն ստացած ոչ առևտրային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Սպիտակ տան դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար նոր պարահանդեսային դահլիճի շինարարությունը դադարեցնելու համար, հաղորդում է BBC News-ը։
Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության ներկայացուցիչները շաբաթ օրը քննարկել են 2026 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի ներկրումն ավելացնելու հարցը, հաղորդում է Mehr-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, չեղարկվել են Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ բոլոր չվերթները։ Պատճառը վատ եղանակն է, հայտնում է «Գրուզիա-Օնլայն»-ը։
Սև ծովը չպետք է դառնա բախման ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային, լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին:
Միացյալ Նահանգները վերացնում է բելառուսական կալիումի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, հաղորդում է BelTA-ն։
Լատվիայի իշխանությունները մեկ շաբաթով կրկին երկարաձգել են երկրի օդային տարածքում սահմանների ողջ երկայնքով երեկոյան և գիշերային ժամերին թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի օդադիսպետչերական ծառայության ներկայացուցչին։
Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի պատճառով առնվազն 14 մարդ է մահացել, հաղորդում է «Al Jazeera»-ն։
Բելառուսի ռազմական սպառնալիքների ցանկում փոփոխություններ են կատարվել՝ ներառելով կետ, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետության դեմ «զինված ագրեսիայի ակտը» հավասարեցնում է հանրապետությանը սպառնացող ռազմական սպառնալիքի հետ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է համապատասխան օրենքը, հաղորդում է «Կոմերսանտը»։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը։
Ուկրաինայի զինված ուժերին օգնելով՝ Մեծ Բրիտանիան համաշխարհային պատերազմ է հրահրում։ Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է արևմտյան լրագրող Թոմաս Ֆազին։
Նիկոլ Փաշինյանը կիսլատան լցրել, քայքայում է մեզ. չի կարելի Հայաստանը զավթելու ծրագրին կենդանություն տալ ու մնալ դրա տակ. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյանը 2025-ի նոյեմբերի 5-ին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ Հայաստանում շարքային կոչումով պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։
Իտալիան աջակցել է Բելգիային, Մալթային և Բուլղարիային՝ Եվրամիության (ԵՄ) կողմից Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները փոխանցելու ծրագրի դեմ հանդես գալու հարցում։ Այս մասին հաղորդում է Politico թերթը: