Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հայ ժողովրդի մտածող ու գործող հատվածն ընկճված է ոչ այնքան պատերազմում կրած պարտության կամ հակառակորդ երկրի կողմից իրականացվող հոգեբանական տարատեսակ ճնշումների գործադրման պատճառով, որքան իր մի մասը ներկայացնող այն հատվածի հանդուրժողականության ու «նվիրվածության», որ այսքան կորուստներից ու զրկանքներից հետո շարունակում է մնալ այս բովանդակազուրկ և հակազգային իշխանության «անդավաճան» հենարանը…
«Մենք ասում ենք, բայց եթե կառավարությունը միաձայն քվեարկում է… Դուք տեսաք, պատգամավորների 250 հազարը, մեծ թվով մարդիկ դեմ էին, նույնիսկ ասեցին, բայց մեկ է, քվեարկում են, անցնում է: Այսինքն՝ ասում են մարդիկ՝ ճիշտ չէ և այլն, բայց, ինչպես ասում են, ամեն տեղ մեծամասնություն ունեն և հեշտությամբ անցկացնում են»,- նշեց Խաչատրյանը:
Բայց այսօր ձեզ կներկայացնեմ կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելված,որը փաստում է, որ Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է պարսկական գավաների մեկի անվանումից։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է, որ մտադիր է հուլիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը քննակել արաբական հանրապետության տարածքում ամերիկյան զինված ուժերի ներկայությունն ավարտելու հարցը։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Հուլիսի 17-ին ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել մի քանի շրջաններ երկրի հյուսիսում եւ կենտրոնում:
«Կալանավորված մեր համայնքապետերն առաջինն են, բայց ոչ վերջինը, ովքեր Սյունիքում և առհասարակ Հայաստանում ունեն դեմք, դիմագիծ, սեփական կարծիք, հայրենասիրություն, բոլորի հանդեպ այս նույնը բանը կատարվելու է։ Այսինքն՝ այս իշխանությանը պետք են մարդիկ, որոնք դիմագիծ ու կարծիք չունեն, որոնք հայրենիք չունեն և հակված են ավելի շատ, այսպես ասած, հակապետական ու հակահայրենասիրական քայլերի ու գաղափարների։ Իսկ ովքեր հայրենիք ունեն ու տեր են կանգնում իրենց հայրենիքին և գիտակցում են, որ օրվա իշխանությունն այդ հայրենիքը ծախում է, և այդ իշխանություններն այլ երկրների դրածոներ են, նրանց բոլորին կկալանավորեն»,- նշեց Աշոտ Մինասյանը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական միջադեպերի քանակի աճը կասկածի տակ է դնում երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման հարցը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը` նկատելով, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հանգստացրել է Բաքվին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին ընդդիմության` իշխանության վերադառնալուց:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ:
Մուսուլմանական երկրները պետք է ինքնուրույն կառուցեն իրենց ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի կողմից իրենց գործերի միջամտությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա:
Առնվազն 13 ոստիկաններ են զոհվել՝ հայտնվելով ավազակների դարանում Նիգերիայի հյուսիս – արեւմուտքում:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաղթերը՝ գրելով․ «ՀՔԾ մամուլի քարտուղարը այս հայտարարությունը տարածելիս հանդես է գալիս, որպես քրեական գործ հարուցելու զեկուցագիր կազմող քրեադատավարական սուբյեկտ, թե զուտ հանրությանը տեղեկատվություն փոխանցող: Հենց այս տեղեկությունը պարզաբանվի սպառիչ արձագանք կտանք:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շրջագայությանը Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես` Երևան և Բաքու կատարած այցելություններին:
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի «ազատագրված» տարածքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման ու էներգետիկ ենթակառուցվածքների ձևավորման ադրբեջանական ծրագրին թուրքական, բրիտանական, իսրայելական, իտալական, ճապոնական ընկերություններից բացի միացավ նաև «Գազպրոմբանկը»:
ՍԴ–ն՝ մեխ, Փաշինյանի մուրճին․ Սոս Հակոբյանը՝ ՍԴ որոշման մասին․ ՈՒՂԻՂ:
«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ կութեցիները լքեն գյուղը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։
Քաբուլում ԱՄՆ-ի եւ մի շարք այլ արեւմտյան երկրների դեսպանությունները «Թալիբան» շարժմանը կոչ են արել անհապաղ դադարեցնելու իր մարտական ջոկատների հարձակումը:
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը բաց նամակ է գրել Գեղամ Նազարյանին բերման ենթարկած ոստիկանին․ «Դու շաբաթ օրը հրամայել ես քո կոլեգաներին՝ Գեղամ Նազարյանի գլուխը խփել գետնին։
Արդեն գաղտնիք չէ՝ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվածություն ունեին. Լապշինի հետ խոսակցության փաստերը:
Ոստիկանության կարգախմբերը, որոնք ուղակվել էին Հավանայի կենտրոնական շրջանների պարեկման հուլիսի 11-ի զագվածային անկարգություններից հետո, շարունակում են հերթապահություն անել:
Հուլիսի 14-ից սկսված Ադրբեջանը լարվածություն է ստեղծել և պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ հատվածում արդեն զոհ էլ ունենք․ ամսի 14-ին թշնամու կողմից սպանվեց պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։
Ես պարզապես հետևում եմ, թե ինչ է անում Էրդողանը Վրաստանում, Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, Հայաստանում, Հունաստանում, Սև ծովում, Միջերկրականում, Եվրոպայում, հիմա էլ պատրաստվում է անել Աֆղանստանում՝ հետևաբար նաև Միջին Ասիայում:
ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված է Այդահում։