
Չավուշօղլուն Անգլիայի արտգործնախարարի հետ քննարկել է Կիպրոսի խնդիրը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ նախարարները քննարկել են Կիպրոսի խնդիրը և կորոնավիրուսի համավարակի հետ կապված Թուրքիայի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումների վերաբերյալ հարցեր:
Սպասվում է, որ Կիպրոսի հարցում կարևոր հայտարարություն կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս կիպրական խնդրի մասին կխոսի կղզու թուրքական օկուպացված հատված հուլիսի 19-ին մեկնարկած այցի ընթացքում: