«․․․Այսքան կորուստներից ու զրկանքներից հետո շարունակում են մնալ այս բովանդակազուրկ և հակազգային իշխանության «անդավաճան» հենարանը»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հայ ժողովրդի մտածող ու գործող հատվածն ընկճված է ոչ այնքան պատերազմում կրած պարտության կամ հակառակորդ երկրի կողմից իրականացվող հոգեբանական տարատեսակ ճնշումների գործադրման պատճառով, որքան իր մի մասը ներկայացնող այն հատվածի հանդուրժողականության ու «նվիրվածության», որ այսքան կորուստներից ու զրկանքներից հետո շարունակում է մնալ այս բովանդակազուրկ և հակազգային իշխանության «անդավաճան» հենարանը…

Ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ հատվածում ներառված են ոչ միայն օրվա հացի գերի անմեղսունակներն ու ստեղծված պահից օգտվող «ճարպիկները», այլև նրանք, ովքեր կորցնելով ամենաթանկը՝ իրենց հարազատի կյանքն ու սեփական օջախը, կուրորեն մնում են այն մոլորության կրողը, որն անհուսորեն տանում է դեպի անորոշության անդունդ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031