Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ:
Նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու և նրանցից մեկին մահացու վիրավորում հասցնելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, ասել է.«Ինչ վերաբերում է միջադեպին, ապա սա հայկական կողմի հերթական սադրանքի արդյունքն է։ Հայկական կողմի հայտարարություններում նշվում է, որ նոյեմբերի 8-ին այդ անձինք իբր […]
Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դենիել Քրիթենբրինքը Տոկիոյում հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Կեյիտի Իտիկավայի հետ:
«Այս պահին ընթանում են աճյունների որոնման աշխատանքներ, որոնք իրականացվում են համատեղ։ Կան կետեր, որոնք Ադրբեջանը չի իրականացրել, և իր գործողություններից հասկանալի է, որ պատրաստ էլ չի իրականացնել։ Մենք Ադրբեջանում ունենք բազմաթիվ գերիներ, պատանդներ, որոնց թիվը հայտնի չէ, հայտնի չէ նրանց ճակատագիրը։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի միջազգային տարբեր առաքելություններ այցելեն օկուպացրած տարածքներ, մշտադիտարկումներ իրականացնեն, փոխարենը՝ ոչնչացնում է մեր պատմամշակութային ժառանգությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Բրիտանացի բժիշկ եւ Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոպկինսն ընդգծել է, որ COVID-19-ից մահանում են հիմնականում չպատվաստվածները, բայց նաեւ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով:
Այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գործունեությունը սուր ոսկորի պես նստած է Ադրբեջանի քաղաքական իշխանության կոկորդին, թերևս, տրամաբանական է, որովհետև իր քաղաքացիների իրավունքների խախտման մասին 24-ժամյա ռեժիմով ահազանգող ՀՀ ՄԻՊ-ն այլ ասոցիացիաներ չպիտի առաջացնի թշնամական երկրում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։
Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը քվեարկել է նախագահ Սեբաստիան Պինիերայի իմփիչմենթի օգտին, որի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Սենատը: Նիստը, որտեղ քննարկվել է նախաձեռնությունը, հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի YouTube-ի ալիքում։
Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:
Զինված խմբավորումը Աֆղանստանի Քաբուլի նահանգում հայտարարել է Ազգային դիմակայության ճակատին (ԱԴՃ) աջակցելու եւ «Թալիբան» շարժման զինյալների դեմ իր պայքարն սկսելու մասին։
Մինչ հանրության ուշադրության կենտրոնում առաջիկա օրերին սպասվող Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանսն է, դրա ընթացքում քննարկվելիք թեմաներն ու ստորագրվելիք հնարավոր փաստաթղթերը 44-օրյա պատերազմի հետևանքով կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներում նոր ուրվագծեր են երևակվում:
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուսահատությունը մեղք է։
Հայաստանում ավելի շատ մարիխուանա օգտագործող կա, քան «Վիվառոյում» գրանցված. Սիսակ Գաբրիելյան:
ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինվորականներին մեղադրել է Սեւ ծովի տարածաշրջանում ռուսաստանյան սահմանի հարեւանությամբ համախմբումը մեծացնելու եւ ապակայունացնող գործողություններ կատարելու մեջ։
«Գովազդի մասին» օրենքով ոչ միայն կարգավորում չի լինելու, այլ պատկերը լինելու է քաոտիկ. Յաննա Յանիկյան։
Արտաքին գովազդի ոլորտ բավականին հարուստ է, երշիկ արտադրող ընկերությունը չի կարող այդքան վճարել։
«Գովազդի» մասին օրենքի ընդունումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ. Հրաչ Քեշիշյան։
Համացանցը չեք կարողանլու փակել՝ մեզ պարզապես մաքուր դաշտից տանում եք ոչ մաքուր դաշտ. Զառա Մարգարյան։
Անհնարին է ապրել այնպիսի ազգի հետ, որը կարողանում է գլխատել կենդանի մարդուն. քաղաքացի։
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկը կա, էլի խառնել ա խաշի ու Եռաբլուր սրբավայրի ժամերը…
Երեկ վերջապես ՀՀ Ազգային ժողովի իշխող խմբակցության՝ արդեն նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, իսկ դա նշանակում է նախ և առաջ՝ համագործակցություն Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ:
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը դատավարություն է լինելու ՀՀ բոլոր վարչակարգերի համար. Նորայր Նորիկյան։
Խորհրդարանում այսօր մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքը։
Իսրայելի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել:
Նշվում է, որ արտաքին գովազդն արգելված է, կարծում են՝ արգելված է. Իրավաբան։
Կորոնավիրուսից ու պատերազմից հետո հեռուստառադիո գովազդային շուկան գրեթե փլուզվեց. Տիգրան Հակոբյան:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «անորակ հրթիռների» գործով անցնող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: