Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 573 հազարից:
Գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը:
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ վերջնաժամկետին։
Մարդկանց հուզող խնդիրները շատ են և տարբեր` սկսած խաբված լինելու զգացողությունից մինչև համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ և հոգեբանական, և կենցաղային տեսանկյունից: Բազմաթիվ մարդիկ չեն տեսնում վաղվա օրը, միայն գիտակցում են, որ օրեցօր վատ են ապրում, չնայած մեծ հույսեր ունեին լավ ապրելու:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Այս նախագծով՝ կառավարության որոշմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները:
Թե հատկապես ո՞ր գերատեսչությունը կարող է որևէ նախարարի աշխատասենյակում գաղտնալսող սարքեր՝ «ժուչոկներ» տեղադրել, գաղտնիք չէ: Հայտնի է բոլորին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել կառավարության գործող կազմի հրաժարականի մասին:
Սա կառավարման ճգնաժամ է։ 2018-ից երկրի կառավարումը բացառապես մեկ մարդու վրա էր կառուցված։ Պետական ինստիտուտները համառորեն արժեզրկվում էին։ Պետական ինստիտուտները համառորեն փոխարինվում էին մեկ մարդու ցանկություններով։ Նա էր դատավորը, դատախազը, աշխարհիկ և հոգևոր առաջնորդը, կառավարությունը, Ազգային Ժողովը, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն։ Վերջին փուլում արդեն՝ բժիշկը, վարակաբանը, պարետը, իր սեփական խոսնակը։
2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» շաբաթաթերթի (The Jewish Press) հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։ Լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը:
«Առողջապահական համակարգի կոլապսն ու տասնյակ-հազարավոր գերվտանգավոր դեպքերը մեր քթի տակ են, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ ջերմությունով գնում են, նրանց չեն ընդունում հիվանդանոցներում։ Սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակում Կառավարությունը փոխարենը փող գտնելու՝ թիթեռ է նկարում։ Ամենակարևորը, որի միասին չի խոսվում, դա այն է, որ մենք կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, և մեր արտաքին սպառնալիքները որևէ մեկը չի չեղարկել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։
ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Նիկոլ Փաշինյանի գործելաոճն այս երկու տարիների ընթացքում ապացուցեց մեկ բան՝ ինքը միշտ փորձում է խուսափել պատասխանատվությունից, դա ոչ մեկի համար արդեն նորություն չէ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՀՀ-ում, ամբողջությամբ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը հասարակության լայն շերտերի համար»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի հրապարակումից անմիջապես հետո այն դարձավ հանրային քննարկման լուրջ առարկա։ Կարծիքի վերաբերյալ, բացի մասնագետներից, չզլացան տարատեսակ եզրահանգումներ անել իրավագիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ։ Միատեսակ, մեկ կենտրոնից ուղղորդվող վերլուծություններ արեցին նաև իշխանական թևի պատգամավորները, որոնք երբևէ ՄԻԵԴ որոշումներին անդրադարձ չեն կատարում։ Այդ ամենը մեկ անգամ ևս փաստեց, որ գործընթացն իշխանության համար իրապես քաղաքական է։
«Երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասում է՝ բոլորս էլ մեղավոր ենք, թող բոլորին չխառնի այս ամենին, միակ պատասխանատուն ինքն է։ Ինքն օրինակ է ծառայել ժողովրդին։ Երբ հանրահավաք էր անում, մենք ասում էինք՝ չի կարելի, երկրում նման իրավիճակ է։ Հետո առանց դիմակի և ձեռնոցի շրջում էր դեղատներում և ժողովրդի հետ սելֆի էր անում։ Հետո ասացինք՝ սահմանափակումները խստացրու, բայց ոչ թե խստացրեց, այլ ամբողջությամբ հանեց, բա էլ ի՞նչ էր ուզում։ Բա, դա էինք ասում, իսկ հիմա սրտաճմլիկ դեմքով ուղիղ եթեր է մտնում, ասում է, որ ինքն էլ է վարակված, Աստված չանի՝ կարող է մահանալ․․․ նախ, Աստված չանի՝ դու մահանաս, թող ոչ ոք չմահանա, քեզ առողջություն, բայց հրաժարական տուր, հեռացիր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Ես միշտ վստահ էի, որ ի տարբերություն Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանը չի կտրվում «կորոնավիրուսային» իրականությունից: Բայց այսօր Փաշինյանը, ըստ էության, պնդեց հակառակը»:
Անձամբ իմ համոզմունքն է, որ դեպքերի հետագա զարգացումը, որը հետևեց Ջորջ Ֆլոյդի սպանությանը, բնականաբար, շատ տրամաբանական է, որովհետև նման դեպքերում Միացյալ Նահանգներում մշտապես այսպիսի շարժումներ լինում են: Այսպես կոչված՝ «Black Lives Matter» շարժումը կամ գաղափարը նոր չէ, որ ծնվել է Միացյալ Նահանգներում։ Ինչո՞ւ ես չեմ համարում, որ սա քաղաքական գործընթաց է, որովհետև նույնը տեղի էր ունեցել նաև նախորդ նախագահի՝ Բարաք Օբամայի օրոք։ Ընդհանրապես, երբ սպիտակ ոստիկանը սպանում է սևամորթ քաղաքացու, մշտապես նման զարգացումներ լինում են։ Միացյալ Նահանգների պատմությանը եթե հետևենք, կտեսնենք, որ սա նորություն չէ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական տեսաուղերձում անդրադարձել էր հանրային հսկողության վերաբերյալ իր երեկվա կոչին և դրա արձագանքին, թե ինքը մեղավորներ է փնտրում ստեղծված իրավիճակի համար՝ դրանք որակելով անհեթեթ մեկնաբանություններ։
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների:
Հատուկ Նիկոլի ու հանկարծ պետական շահն ու կորոնավիրուսի վտանգը գիտակցած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնեմ, որ դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ ավելի ճիշտ՝ մարտի 15-ին, կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու, համերաշխություն ձևավորելու ու ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու կոչով եմ հանդես եկել։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ նա վարչապետի հայտարարությունը խորհրդարանում սխալ կոնտեքստով է ներկայացրել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ահագնանում է, և այդ հարցում բոլորն անելիք ունեն:
«Մենք ունենք պետական կառավարման համակարգի տոտալ տապալում՝ կորոնավիրուսի պարագայում, և դժվար է ասել, եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ինչ իրավիճակ կունենանք։ Նիկոլ Փաշինյանը և իշխող թիմը չեն վերահսկում իրավիճակը երկրում, չունեն լուծումներ, կառավարման մեթոդներ, պատկերացում չունեն՝ ինչ պետք է արվի, դրա արդյունքը խուճապահար լայվերն ու հայտարարություններն են, որոնցով զբաղված է Նիկոլ Փաշինյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ա. Արտակարգ դրությունը հայտարարելու պահին պաշտոնապես ունեինք 45 վարակակիր, հունիսի 2-ի դրությամբ թագավարակաի արձանագրված դեպքերի թիվը հասավ 10524, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամեն օր վարակյալների թիվն աճում է 100-ներով, սահմանում ենք ցավալի ռեկորդային ցուցանիշներ՝ օրական հաստատված մինչև 517 վարակման դեպք, մահվան դեպքերը 170, որոնց գալիս է լրացնելու թագավարակի պարագայում սրացած այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը՝ 59: Առողջացողների թվերը ողբերգականորեն ցածր են: Թեստավորման թվերն էլ նվազ և բացարձակ անհամադրելի են համավարակի պայմաններին: Իրավիճակը, իշխանության իսկ արձանագրմամբ «կատաստրոֆիկ» է:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաք կատարած այցելության ընթացքում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը։
Համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև քաղաքական իշխանության անպատասխանատու վերաբերմունքը պետության ներսում առաջացրել է կատարյալ շիլաշփոթ, որտեղ, բառացիորեն մի քանի օր է՝ տիրում է անկառավարելի քաոս։
«Եթե նրանք խոսեին հակառակորդի անունից, կարծում եմ՝ բավականին օրինաչափ կլիներ, հակառակորդի համար ինչ-որ ոգևորող հայտարություններ են անում: Չգիտեմ, թե իրականում նրանց նպատակը որն է, բայց վստահեցնում եմ, այդ ամենը մեր մարտունակության վրա որևէ ազդեցություն չի ունենում, եթե հակառակորդը փորձում է դրանից ոգևորվել, ապա տեղում այդ ոգևորությունը ճնշվում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 482 հազարից:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պարտադիր զինծառայողներին և նրանց ծնողներին, քանի որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք այսօր մտցվել են՝ արձակումների և արձակուրդների հետ կապված: Զինծառայողներից վարակվածների հիմնական մասը պայմանագրային և սպայական կազմից են, այսինքն՝ նրանք, որոնք, օրենսդրության համաձայն՝ իրավունք ունեն ելումուտ ունենալ զորամասեր, մի քանի դեպք եղել է նաև ժամկետայինների շրջանում, սակայն նրանք բուժվել են: