«Հաջորդ ճգնաժամը լինելու է քաղաքական». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռ երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ հառավարության գործողությունները ուսումնասիրելու նպատակով հրամայական է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնսասիրման առարկա դարձնի թե կառավարության գործունեության համարժեքությունը եւ օրինականությունը, թե համավարակի պատրվակով պետական բյուջեից եւ համապատասխան հիմնադրամից կատարած ծախսերը։

Ապրիլին արդեն պարզ էր, որ իրավիճակը հղի է աղետալի հետեւանքներով։ Իսկ այսօր առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին տեսանելիորեն գումարվել է կառավարման ճգնաժամը։

Վստահ եմ, որ այսքանով չի սահմանափակվի։ Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին։

Եւ այդ նոր ճգնաժամը լինելու է քաղաքական»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930