Բաժիններ՝

COVID-19. Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար են Սաուդյան Արաբիան, Կատարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 482 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 383 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 089 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 881 հազար 482 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 108 հազար 083 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 558 հազար 237-ի, մահերինը՝ 31 հազար 309-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 432 հազար 277 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 215-ը:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 012 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 277 հազար 985 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 369: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 515, մահերինը՝ 33 հազար 530: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 208 հազար 709 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 834 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 115 ընդհանուր, 8 հազար 676 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 174 հազար 884 է, մահերինը՝ 4 հազար 767:

Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 165 հազար 555-ի, մահացածներինը՝ 4 հազար 585-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 հազար 696 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 012 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 17-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 021 է (խմբ.-մեկ օր առաջ նշվել էր 83 հազար 022), որից ապաքինվել է 78 հազար 315-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 800-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 62 հազար 160, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 35 հազար 788 է, մահացածներինը՝ 269:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 359 -ի, մահացածներինը՝ 230 -ի: Եգիպտոսում 27 հազար 536 հաստատված դեպք կա, մահացել է 1052 մարդ: Իրաքում գրանցվել է 7 հազար 387 վարակվածության, 235՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս