Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել կառավարության գործող կազմի հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բելառուսական պետական հեռուստաալիքին:
Նշվում է, որ պետության ղեկավարը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հունիսի 3-ին:
Իր հերթին, Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունը հաստատել է, որ նա «որոշում է կայացրել կառավարության հրաժարականի մասին».
«Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո»:
Բելառուսի նախարարների խորհուրդը 2018 թվականից ղեկավարում է Սերգեյ Ռումասը: Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր կառավարության նոր կազմը մինչև նախագահական ընտրությունները պատրաստելու ծրագրերի մասին: Նախագահական ընտրությունները երկրում նշանակված են օգոստոսի 9-ին:
Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը վստահեցրել է, որ նախարարների խորհրդի գործող անդամների մեծամասնությունը կպահպանի իր պաշտոնը:
Կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկներն արդեն ներկայացվել են Լուկաշենկոյի դիտարկմանը: