«Արայիկ Հարությունյանը գիտնական է, գիտությունների թեկնածու և ․․․հղում է անում կեղծ փաստաթղթերին»․ Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծամիտ և պարզունակ․․․

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը և հենց միայն այդ բավական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, իհարկե հաճախ չենք հանդիպել, բայց բավական ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ Երբ նա նախարար նշանակվեց , մտքումս ողջունեցի նշանակումը։ Առաջին մեծ հիասթափությունս եղավ անցյալ տարի, երբ նախարարը հանդիպեց հայագիտական ինստիտուտների և ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Աչքի էր զարնում նախարարի մեծամտությունն ու քամհարանքը ներկաների նկատմամբ։ Արհամարհանքը նկատվում էր, նույնիսկ նախարարի նստելաոճից և հայացքից։

Այժմ չեմ ուզում անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության կողմից հրամցված տարաբնույթ հայեցակարգերին։ Ուղղակի վերջին օրերին նախարար Արայիկ Հարությունյանը ցուցադրեց նաև իր, ներեցեք՝ պարզունակությունը։ Բարձր բալեր հավաքած դիմորդների միանգամայն արդարացված բողոքները , նախարարը կապում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ․ «հե՜յ, հասեք, նախկիններն են․․․»։ Գուցե ՀՔԾ-ն , այս հաղորդագրության հետքերով նոր քրեական գո՞րծ հարուցի։ Սա բավական չէր, հետո էլ նախարարը «հերոսաբար» մեղադրեց ՀՅԴ-ին Անդրանիկ զորավարին թուրքերին հանձնելու մեջ։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը գիտնական է, գիտությունների թեկնածու և ․․․հղում է անում կեղծ փաստաթղթերին։ Հարգելի պարոն նախարար, եթե առաջին դեպքում դուք, թեկուզ պարզունակ մեղադրանքներով, բայց հանդես եկաք, որպես քաղաքական գործիչ, ապա երկրորդ դեպքում, դուք պետք է զերծ մնայիք քաղաքական գնահատական տալու գայթակղությունից, հիշելով ձեր գիտնական լինելը։ Իսկ գիտությունը հենվում է ճշտված փաստերի և տրամաբանության վրա»։

ՄԵԾԱՄԻՏ ԵՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք…

Gepostet von Avetik Ishkhanyan am Samstag, 1. August 2020

Տեսանյութեր

Լրահոս