ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք սենատորներին հայտարարել են, որ Իրանը կարող է ընդամենը երկու ամսվա ընթացքում բավականաչափ նյութ արտադրել միջուկային ռումբի համար: Այդ մասին հաղորդել է Politico թերթը։
90-ականներից հետո անհետ կորածների մեջ կարող են լինել գերիներ. Անդրանիկ Քոչարյան
Փետրվարի 9-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, և արդյոք որևէ մեկն իրեն ավտոմատով տեսե՞լ է փողոցներում քայլելիս։
Խորհրդարանը և պատգամավորները որևէ քրեական գործի չեն խառնվում. Վլադիմիր Վարդանյան:
Անդրանիկ Քոչարյանը արդարացնում է գերիների թվի չհայտնելը։
ՔՊ-ական պատգամավորները կծանոթանան մածունի մասին Բագրատյանի գրառմանը, այնուհետև կարծիք կհայտնեն:
Բացեք «Ցյուրիխյան արձանագրությունները» և կտեսնեք, ինչ էր անում մեր իշխանությունը. Հայկ Մամիջանյան:
Խաղաղություն բոլորն են ուզում, բայց չեն մուրում. Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին:
Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նշեց, որ պաշտոնական Անկարայից եկող ազդակները, ակնարկներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և իրենց ակնկալիքներն էլ այդպես են։
Փաշինյանի երեկվա հայտարարությունը նշանակում էր՝ պատրաստ է կատարել Ադրբեջանի պայմանները. Տիգրան Աբրահամյան։
Սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումն ու օգտագործումը. Քերոբյան:
Թուրք-ադրբեջանական սպառնալիքին գումարվում է ռեգիոնում տեղի ունեցող գործընթացները. Տիգրան Աբրահամյան:
Նրանցից մեկը Արայիկ Հարությունյանն էր, ով իմ կաբինետից դուրս չէր գալիս. Լիլիթ Գալստյան:
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի պատճառով ես ունեցել եմ լուրջ առողջական խնդիրներ. Արմեն Չարչյան:
Սիսակ Գաբրիելյանի երեկվա հայտարարությունները քաղաքական տգիտության արդյունք են. Լիլիթ Գալստյան:
ԱՎԾ-ն հրապարակել է 2021թ. ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Սուտը, մանիպուլացիան ՔՊ-ական ձեռագիր է. Լիլիթ Գալստյան:
Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն. Վահե Հակոբյան։
Պատասխանները, որոնք ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն տվել էին անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկություններին, կանխատեսելի էին եւ պարունակում էն ստանդարտ ձեւակերպումներ: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում Ռուսասանի դեսպան Անդրեյ Կելինը:
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Այս թեման ունի նաև այլ առանձնահատկություն, որը պետք է հաշվի առնել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։
2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ:
Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված զեկուցվող թվերը տարբեր ժամանակներում փոփոխական են եղել ու շարունակելու են մնալ։ Քանի հստակ չգիտենք, թե օրինակ, Բաքվում որքան հայ գերի ունենք պահվող, չենք հասկանա, թե որքան կորուստ ունենք իրականում, թվերի անհամապատասխանությունն էլ շարունակական է լինելու։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին խաղաղ կյանքի անցնելու գործում եւ մասնակցել այս երկրում իրադրության կայունացման նպատակով գործադրող միջազգային ջանքերին:
Դանիայի Մարգարետ թագուհին փետրվարի 8-ին կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել: Այդ մասին հաղորդել է նրա արքունիքի մամուլի ծառայությունը։
Ճապոնիան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ)՝ իր մոտ առկա ավելցուկներն ուղարկել է Եվրոպա: Փետրվարի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան:
Նորմալ երկրներն ունենում են իշխանություններ, որոնք ծառայում են պետությանն ու հասարակությանը։ Դեգրադացված երկրներում պատկերը հակառակն է՝ իշխանությունը պետությունն ու հասարակությունը ծառայեցնում է սեփական նպատակներին։