ԱՄՆ-ում հայտարարել են, որ Իրանը կարող է նյութ արտադրել միջուկային ռումբի համար. Politico

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք սենատորներին հայտարարել են, որ Իրանը կարող է ընդամենը երկու ամսվա ընթացքում բավականաչափ նյութ արտադրել միջուկային ռումբի համար: Այդ մասին հաղորդել է Politico թերթը։

Ըստ հրատարակության տեղեկատվության, տվյալ գնահատականը ներկայացվել է փակ ճեպազրույցի ընթացքում: Սենատորներից մեկը, ինչպես գրում էհրատարակությունը, այդ գնահատականը համարել է«սթափեցնող եւ ցնցող»:

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը փետրվարի 8-ին վերսկսվել է Վիեննայում, սակայն համատեղ հանձնաժողովի պաշտոնական նիստ դեռ չի եղել:

Դեռ 2021 թվականի դեկտեմբերին յոթերորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաեւ Իրանի դիրքորոշումները: Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով, բանակցություններն անցնում են հաջողությամբ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն առաջընթացը որակել է որպես աննշան եւ Թեհրանին կոչ է արել հարցին վերաբերվել լրջորեն:

2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս