
Տոկիոյում հայտարարել են, որ Ճապոնիան Եվրոպա է ուղարկել հեղուկացված բնական գազի ավելցուկները

Ճապոնիան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ)՝ իր մոտ առկա ավելցուկներն ուղարկել է Եվրոպա: Փետրվարի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան:
Հեղուկացված բնական գազով մի քանի լցանավեր, որը Ճապոնիայի ընկերություինները կարող են իրացնել իրենց հայեցողությամբ, արդեն ուղարկվում են Եվրոպա, որպեսզի նշանակման վայր հասնեն փետրվարին»,- նշել նա:
Հագիուդան հավելել է, որ մարտ ամսին նույնպես պլանավորվում է ՀԲԳ-ով մի քանի լցանավ ուղակել Եվրոպա:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Եվրոպային արդ պաշարի մատակարարումների հարցերում, որը «գազի սուր պակասի» խնդիր ունի, Ճապոնիայի էներգետիկական անվտանգությունն առաջին տեղում է եւ կլինի առաջին տեղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: