
ՀԱՊԿ-ը պատրաստ է Աֆղանստանին օգնել խաղաղ կյանքի անցնելու գործում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին խաղաղ կյանքի անցնելու գործում եւ մասնակցել այս երկրում իրադրության կայունացման նպատակով գործադրող միջազգային ջանքերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը:
ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: «Հաստատում ենք Աֆղանստանին աջակցելու մտադրությունը խաղաղ կյանքի անցնելու գործում եւ պատրաստակամությունը՝ մասնակցելու այս երկրի իրադրության կայունացման եւ զարգացման ուղղությամբ գործադրող միջազգային ջանքերին՝ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի առկայությամբ»,-ասել է Աղասանդյանը:
Կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՊԿ-ի ընդհանուր մոտեցումն անփոփոխ է. ցանկացած կոնֆլիկտային իրադրության կարգավորման բացարձակ առաջնահերթություն արձանգանքվում է քաղաքական-դիվանագիտական եղանակներով:
«Կասկածներ չի առաջացնում, որ Աֆղանստանի սոցիալ-տնտեսական իրադրությունը եւ հումանիտար իրավիճակը լի է չափազանց բացասական հետեւանքներով ոչ միայն բուն երկրի բնակչության համար, այլեւ նրա հարեւանների համար, ինչպես նաեւ տարածաշրջանի սահմաններից հեռու: Այդ առնչությամբ կարծում ենք, որ միջազգային հանրակցությունը պետք է մեծացնի Աֆղանստանի բնակչությանը ցուցաբերվող հումանիտար օգնությունը»,-հավելել է Աղասանդյանը: