
Դանիայի Մարգարետ թագուհին վարակվել է COVID-19-ով

Դանիայի Մարգարետ թագուհին փետրվարի 8-ին կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել: Այդ մասին հաղորդել է նրա արքունիքի մամուլի ծառայությունը։
Նորին մեծությունն ինքնամեկուսացվել է «Ամալիենբորգ» նստավայրում: Կորոնավիրուսային ինֆեկցիան նրա մոտ մեղմ է ընթանում:
Նորվեգիա նրա հանգստի մեկնումը, որը պլանավորված էր փետրվարի 9-ին, չեղարկվել է: Մամուլի ծառայությունում հավաստիացրել են, որ թագավորական արքունիքը պահպանում է բժիշկների հանձնարարականները:
Մարգարետը Դանիայի կառավարող թագուհին է: Նա 81 տարեկան է։ Թագուհին Ֆրեդերիկ 9-րդի դուստրն է, Շվեդիայի Կառլոս 16-րդ Գուստավ թագավորի հորեղբոր աղջիկը, Նիկոլայ Առաջին կայսեր հեռավոր ազգականը: Թագուհու ամուսինը՝ Նորին թագավորական մեծություն արքայազն Հենրիկ Դանիացին, մահացել է 2018 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: