«Քանի հստակ չգիտենք, թե օրինակ, Բաքվում որքան հայ գերի ունենք պահվող, չենք հասկանա, թե որքան կորուստ ունենք իրականում». Շիրազ Խաչատրյան

Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված զեկուցվող թվերը տարբեր ժամանակներում փոփոխական են եղել ու շարունակելու են մնալ։ Քանի հստակ չգիտենք, թե օրինակ, Բաքվում որքան հայ գերի ունենք պահվող, չենք հասկանա, թե որքան կորուստ ունենք իրականում, թվերի անհամապատասխանությունն էլ շարունակական է լինելու։

Փաշինյանի ամենանգամյա զեկույցի բանալի բառն էլ՝ ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ արտահայտությունն է։ Օրինակ 2021թ հունիսին Փաշինյանը պաշտոնապես նշում էր 3705 զոհի, 268 անհետ կորածի մասին, արդեն նույն թվի օգոստոսին 3773 զոհի, 243 անհետ կորածի մասին, 2021թ հոկտեմբերի դրությամբ զոհված անձանց թիվը 3788 էր, անհետ կորածների թիվը անփոփոխ՝ 243 էր, ու էդպես շարունակ։ Հիմի էլ խոսում է 3812 զոհի, 217 անհետ կորածի մասին։ Ամեն հաջորդ հրապարակված թիվ չի համապատասխանում նախորդ հրապարակված թվերի հետ։

Էլի եմ ասում, էս մաթեմատիկական անհամապատասխանությունը, անորոշությունը դեռևս կշարունակվի։ Էս թեման չափազանց զգայուն է, առանձնահատուկ, ու որքան էլ խնդրո առարկայով տարբեր բնույթի քննարկումներ տեղի ունենան, իշխանությունների վրա է ողջ պարտավորությունն ու պատասխանատվությունը, որ մտահոգվողներին ճիշտ իրազեկեն իրավիճակը։ Իսկ իրենք, ինչպես միշտ, հակառակն են անում, աղմկում ու հոխորտում են, բոլորը մեղավոր են, բացի իրենցից․․․»։

Տեսանյութեր

Լրահոս