ՀՀԿ ԵԿ անդամներ Ռաֆայել Վարդանյանի և Տաթև Թադևոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրքական մամուլն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) գազի որոնումներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ ԵՄ-ն շարունակում է այլընտրանք փնտել ռուսական գազին: ԵՄ պաշտոնյաները փորձում են արտակարգ իրավիճակների պլաններ պատրաստել Ռուսաստանի կողմից գազի հնարավոր կրճատումների դեպքում։ Այդ նպատակով Ադրբեջան է այցելել Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։
Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել. ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ: Այս մասին parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Գիչյանին ազատելուն:
Ռուսական ТНТ հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թինա Կանդելակին, Ռոման Պետրենկոն որոշել է հեռանալ հեռուստաալիքի տնօրենի պաշտոնից:
Միայն ՔՊ-ի կողմ ձայներով փոփոխվեցին Դատական և Քրեադատավարական օրենսգրքերը
Վենետիկի հանձնաժողովի կարծիքից սխալ մեջբերում եք անում, որն իրականությանը չի համապատասխանում. Արծվիկ Մինասյան
Պատահաբար դատավորների համայնքում հայտնված դատավորները այդպես էլ պետք է դուրս գան. Վարդանյան
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
Գործիքներ ենք տալիս, որ ենթադրյալ ապօրինություն գործող դատավորները պատասխանատվության ենթարկվեն. Գրիգոր Մինասյան
Էս ինչ եք անում, այս որոշումով 5 հոգով ցանկացած դատավորի կարող եք ուղարկել քաղաքական հետապնդման դաշտ. Արծվիկ Մինասյան
Տպավորություն մի՛ ստեղծեք, թե այս նախագիծը ճնշում է դատավորների նկատմամբ. Վարդանյան
Նախագիծը գործիք է իշխանության ձեռքին՝ դատական իշխանությունը ճնշելու համար, բայց ամեն ինչ վերջ ունի
Այս օրենքով օրինականացնում եք դատական համակարգի նվաճման գործընթացը. Արծվիկ Մինասյան
Հակոբ Արշակյանը Գեղամ Մանուկյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքում
Պարո՛ն Մանուկայն, հասկացանք՝ Ձեր ծնունդն է, բայց տեղից մի՛ արձագանքեք. Արշակյանը՝ ՄանուկյանինL
Փետրվարի լույս 9-ի գիշերն իսրայելացի զինվորականները ռադարներ եւ զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին պետերբուրգյան բանտից` մեր թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել, այլեւ չմասնակցել նախագահի ընտրության հարցի քննարկմանը, որպեսզի ինչպես դաշինքների համատեղ հայտարարությանն են հղում անում, «որեւէ կերպ» չլեգիտիմացնեն նախագահի ընտրությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, եւ ինչպես նկատում է թերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով:
Չինաստանի գիտնականները մշակել են COVID-19 կորոնավիրուսի էքսպրես-թեստ՝ էլեկտրամեխանիկական տվիչի տեսքով, որը վիրուսի առկայությունը որոշում է այնպիսի ճշգրտորեն, ինչպես ՊՇՌ-թեստը: Այդ մասին հաղորդվում է Nature Biomedical Engineering գիտական հանդեսի հրապարակման մեջ:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 24 հազար 616-ով: Մահացել է 54 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 350 հազար 454 դեպք:
«Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, և կարծես Հայաստանն ու Ադրբեջանը դրան համաձայնել են՝ կապուղիների ապաշրջափակում, հիմքեր է ստեղծում խաղաղության համար, բացի դրանից, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանի դեմարկացիա իրականացնեն, առանց դրա խաղաղություն չի լինելու, Ադրբեջանն անընդհատ փորձելու է իր համար ինչ-որ բան փախցնել, կորզել, ուժի իրավունքով առաջնորդվել: Ուստի, քանի դեռ սահմանը հստակեցված չէ, խաղաղություն չի լինելու: Իսկ ինչ կլինի ճանապարհների հետ՝ բարդ է ասելը, այստեղ շատ է քաղաքականությունն ու տնտեսությունը»,- ասաց Խրամչիխինը:
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիությունը միկրոչիպերի արտադրության աշխարհի առաջատար դարձնելու ռազմավարկություն՝ «ԵՄ-ի միկրոչիպերի ակտ» անվանմամբ, 43 միլիարդ եվո ներդրումներով: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները, հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
«Ես չեմ կարող ասել, բայց որպես մասնագետ՝ կարող եմ միայն այդ հարցերի վերաբերյալ խորհուրդ տալ։ Ես ի՞նչ կարող եմ անել, անհատապես նամակնե՞ր գրել։ Միանշանակ մեկ բան կարող եմ ասել, որ առնվազն մեր թվարկությունից առաջ՝ 4-րդ դարից սկսած, Կուրը միանշանակ սահման էր Հայաստանի և Կովկասյան աղվանների միջև։ Հետևաբար՝ աղվանական հետք փնտրելը գիտականորեն ուղղակի անմտություն է։