Բաժիններ՝

Թբիլիսիում մի քանի օր առաջ կորած ամերիկացին գտնվել է

Վրաստանում հինգ օր առաջ կորած ԱՄՆ-ի քաղաքացուն Թբիլիսիում ողջ են գտել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում: Թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է հաջողվել գտնել 39-ամյա ամերիկացուն, չի հաղորդվում:

Ալեքս Լոյիջիի անհետանալու մասին հաղորդագրությունը նրա ծանոթները տարածել են սոցցանցերում եւ խնդրել՝ օգնել նրան գտնելու հարցում: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, այդ մարդը երեք ամսով Վրաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ եւ վերջին ժամանակներս ապրում էր մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Վերջին անգամ Ալեքսը կապի է դուրս եկել փետրվարի 6-ին:

Դրանից հետո նա մի քանի օր չի պատասխանել զանգերին սմս-հաղորդագրություններին, այնուհետեւ նրանք վերջնականապես դադարեցրել են նրան փնտրելը: «Մտավարի արխի»-ի տեղեկատվության համաձայն, ամերիկացին հյուրանոցում իջեւանել է փետրվարի 3-ին, եւ այնտեղ մնացել մինչեւ ամսի 7-ը: Տղամարդը հիմնականում դուրս չի եկել համարից եւ չի շփվել մյուս կենվորների հետ:

«Ռուսթավի-2» ՏՎ-ն, վկայակոչելով Ալեքսի ծանոթներին, հաղորդել է որ ամերիկացուն Հին Թբիլիսիում սինագոգի մոտ տեսել է մի տաքսիստ, որի խոսքով՝ նա «ահավոր տեսք ուներ, անօգնական եւ գլուխը կորցրած էր երեւում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս