Բաժիններ՝

Գերմանիայի իշխանությունների պահանջով Telegram-ը 64 ալիք է արգելափակել

Telegram-ը Գերմանիայում արգելափակել է արգելված կամ ագրեսիվ բովանդակությամբ 64 ալիք: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը՝ տեղեկացնելով, որ այդպիսով Telegram-ն առաջին անգամ արձագանքել է Գերմանիայի իշխանությունների պահանջին:

Գերմանիայի կառավարության և Telegram-ի ներկայացուցիչների միջև արդեն երկու վիրտուալ հանդիպում է տեղի ունեցել, որոնց շրջանակում կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:

Գերմանիան արդեն վաղուց սպառնում է տուգանքներ կիրառել Telegram-ի հանդեպ անօրինական տեղեկատվության տարածման համար: Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերն անգամ չէր բացառել երկրի տարածքում Telegram-ի գործունեության արգելափակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28