«Այդ շարքային, անհայտ անձնավորությունը այսպիսի բարձրաստիճան «բենդ» է երգացնում իր սեղանի շուրջ` դրանով մեզ բոլորիս ասելով` տեսա՞ք, թե ով եք դուք բոլորդ»․ Լիլիթ Բլեյան
Երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանն իմ երկրի խորհրդանիշը չէ։ Ալեն Սիմոնյանը և նրա ընկերները իմ երկրի դժբախտության խորհրդանիշն են։ Իսկ այ Չեքիջյանը խորհրդանիշ է, որն, այո, հարգանքի արժանի երկարամյա աշխատանք է արել, հայկական ակադեմիական երաժշտարվեստի «գեներալ–լեյտենանտ»–ն է, ու ահա նա իր ներկայությամբ քաշ ու լեգիտիմություն է հաղորդում ինչ–որ անհասկանալի անձնավորության, որը վնասից և կորուստներից բացի ոչինչ չի բերել իմ երկրին։
Եվ այսօր ահա այդ շարքային, անհայտ անձնավորությունը այսպիսի բարձրաստիճան «բենդ» է երգացնում իր սեղանի շուրջ` դրանով մեզ բոլորիս ասելով` տեսա՞ք, թե ով եք դուք բոլորդ իրականում, թե ի՛նչ արժի ձեր երկիրը ձեզ համար իրականում։
Պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, հարյուր հազարավոր տեղահանվածներ, պետականության քայքայում. դրանք բոլորը կարևոր չեն, տեսե՞լ եք, թե ովքեր են իմ սեղանի շուրջ երգում և նվագում, սեղմում իմ ձեռքն ու ժպտում ինձ հետ նույն ուղղությամբ, ուրեմն ` արժանի եմ, չէ՞, ուրեմն կարևոր չէր, չէ՞, այդ ամենը։
Մեզ է ասում, հասկանո՞ւմ եք, սա արվում է հենց էդ նպատակով»։