Արալեզի թիվ 13/10 ընտրատեղամասում ավարտվեց ընտրության արդյունքների ամփոփումը:
Տափերականի թիվ 13/15 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը։ 1381 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 826–ը։
84 տարեկանում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել է նախկին նախագահի որդին՝ Զաուր Մութալիբովը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։
Հայտնի են Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ Նոր Կյանք համայնքի 13/13 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները:
Քիչ առաջ Տափերականի 13/16 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը։ Ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 739 ընտրող։
Փոքր Վեդիի թիվ 13/18 ընտրատեղամասում ամփոփեցին ընտրությունների արդյունքները։
Ուրցաձորի թիվ 13/24 ընտրատեղամասում ամփոփեցին ընտրությունների արդյունքները։
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ ՊՆ հայտարարությանը, թե Ադրբեջանը զորքերը դուրս են բերել Արցախի Փառուխ գյուղից։
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերքեց ՌԴ ՊՆ հայտարարությունը։ Հայաստանի «իշխանությունները» դեռևս տարված են Վեդիի կլոունադայով»։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցի զինծառայողները ներխուժել էին Փառուխ գյուղ, հետո շարունակել առաջանալ Քարագլխի ուղղությամբ։
Հայտնի են Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների առաջին արդյունքները․
Ձայների հաշվարկը Փոքր Վեդի համայնքի 13/17 ընտրատեղամասում ավարտվեց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է 471 ձայն։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 287։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 18 է։
Վեդի համայնքի թիվ 13/01 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց։
Թեժ վեճ Արալեզի ընտրատեղամասում. միջամտեց գյուղապետը
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր անվտանգության խնդիրների ամբողջական լուծումն առանց հայոց բանակի վերակազմավորման ու հզորացման անհնար է։
Այդ ընտրություններին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Արալեզում ընտրության արդյունքների ամփոփումն անցնում է թեժ մթնոլորտում
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։
Ադրբեջանը Արցախում ոչնչացնում է հայկական հուշարձանները, հարձակվում Արցախի բնակավայրերի վրա, ունեցանք զոհեր։ Այսպես կոչված, միջազգային հանրությունը, ի դեմս ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, այսպես կոչված, քաղաքակիրթ երկրների, այս առիթով խորը մտահոգություն են հայտնում, կողմերին կոչ անում ձեռնպահ մնալ ընդհարումներից, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան, նույնպես մտահոգված, պահանջում է կողմերին վերադառնալ ելման դիրքեր, հնարավոր է նույնիսկ, որ Ֆրանսիայի «հայասեր» նախագահը խստորեն դատապարտի տեղի ունեցածը։ Հիշեցման կարգով․ 2005թ․ Ադրբեջանը ոչնչացրեց Ջուղայի հազարավոր խաչքարեր։
Արալեզի 13/10 ընտրատեղամասում քաղաքացին երկու անգամ էր քվեարկել
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահի դրությամբ, հայկական ուժերի կոշտ հակազդեցության, և բանակցային ճնշման արդյունքում թշնամին դուրս է բերել իր ուժերը Փարուխ գյուղից, որն անցել է ռուսական խաղաղապահ անձնակազմի վերահսկողության տակ:
Ժամը 20։00-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քվեարկությունն ավարտվեց. բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկ։
Ավելի վաղ «Յենի Մուսավաթ» պարբերականում Հայաստանի Հանրապետությանը տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական ադրբեջանական անհեթեթությունն էր հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, որում նշվում էր, թե «քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է` մենք իրավունք ունենք վերադարձնել այն մեր վերահսկողության տակ»։
Ուրցաձորի թիվ 13/24 ընտրատեղամասում մեկնարկեց ձայների հաշվարկը. ՈՒՂԻՂ
Տափերականի 13/16 ընտրատեղամասում քվեարկությունն ավարտվեց ժամանակին՝ 20:00-ին։ Ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավար Հովսեփ Միքայելյանի փոխանցմամբ՝ 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 739 ընտրող։
Տափերականի 13/15 ընտրատեղամասը փակվեց 20:00-ին։ 168․am-ի հետ զրույցում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանը հայտնեց, որ 1381 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 826 ընտրող։
Արալեզի 13/10 ընտրատեղամասում ամփոփում են ընտրության արդյունքները
Վեդիի 13/01 ընտրատեղամասում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1208 ընտրող՝ 1837 ընտրողից։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։