Տափերականի 13/16 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 739 ընտրող

Տափերականի 13/16 ընտրատեղամասում քվեարկությունն ավարտվեց ժամանակին՝ 20:00-ին։ Ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավար Հովսեփ Միքայելյանի փոխանցմամբ՝ 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 739  ընտրող։

Քիչ անց կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցեց երկու քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Վեդի համայնքի ղեկավարի ԺՊ, Արարատի նախկին մարզպետ, ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։ Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանն է։

Տեսանյութեր

Լրահոս