«Ուզո՞ւմ եք թշնամին դուրս բերվի Հայաստանի ինքնիշխան 41 քառակուսի կմ տարածքից ու Արցախում հայությունը մեծ տեմպերով չարտագաղթի»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր անվտանգության խնդիրների ամբողջական լուծումն առանց հայոց բանակի վերակազմավորման ու հզորացման անհնար է։

Բայց վերազինելու, վերակազմակերպելու ու բանակ վերակառուցելու փոխարեն կապիտուլյանտները փաստացի հրաժարվեցին դրանից։

Ուզո՞ւմ եք թշնամին դուրս բերվի Հայաստանի ինքնիշխան 41 քառակուսի կմ տարածքից ու Արցախում հայությունը մեծ տեմպերով չարտագաղթի՝ դրա առաջին լուծումը կապիտուլյանտների հեռացումն է։

Ապազգային ու թուրք-ադրբեջանական տանդեմից հույսեր փայփայող ռեժիմի հետ ոչ ապագա կա եւ ոչ էլ արժանապատիվ խաղաղություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031