Լուրերը, թե ադրբեջանական զորքերը նահանջել են այդ դիրքերից, չեն համապատասխանում իրականությանը․ Ադրբեջանի ՊՆ–ն պատասխանել է ՌԴ ՊՆ–ին
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ ՊՆ հայտարարությանը, թե Ադրբեջանը զորքերը դուրս են բերել Արցախի Փառուխ գյուղից։
«Ցավում ենք, որ ՌԴ ՊՆ-ի կողմից տրամադրված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում և նրան հարակից լեռնային շրջաններում չեն փոխվել։
Լուրերը, թե ադրբեջանական զորքերը նահանջել են այդ դիրքերից, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Պաշտոնական Բաքուն նաև հանդիմանել է ՌԴ-ին` նշելով. «Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր։ ՌԴ ՊՆ հայտարարություններում այս տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։