Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։
Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների սկսվելուց առաջ ուժեղացվել են անվտանգության միջոցները, սպասվում է, որ Դոլմաբախչե նախագահական նստավայր պատվիրակությունների գալու ժամանակ անվտանգության ծառայությունները կփակեն փողոցները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:
Ռուսաստանի Դաշնությունը սկսել է լրջորեն զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ:
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:
Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար:
Լեհաստան կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Ժեշով քաղաք, որն Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա է գտնվում։
Հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին:
Հասկանում եք թե ի՞նչ է նշանակում «միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը», եթե չեք հասկանում ասեմ, նշանակում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից փորձում են հանել, իսկ դա նշանակում է, որ Արցախը հանձնում են:
Վրաստանի ավելի քան 500 հազար քաղաքացիներ 1,5 միլիոնից ավելի ուղեւորություններ են կատարել Եվրամիության երկրներ՝ ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի գոյության հինգ տարվա ընթարքում: Այդ մասին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 28-ին հայտնել է կառավարության նիստում։
«Սա նշանակում է, որ միշտ մտավորականները եղել են քաղաքական ակտիվիստներ, ի՞նչն է ձեզ խանգարում խոսել այսօր, երբ մենք վերջերս ունեցանք մի քիչ ավելի փոքր ցեղասպանություն, որովհետև 2020թ. պատերազմին 5000-ից ավելի տղաներ զոհվեցին: Այսինքն՝ երբ ասում եք, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա պատճառ չի կարող լինել, երբ խոսքը հայրենիքի մասին է: Ի՞նչն էր պատճառը, որ նախկինում մասնակցում էիք 150 դրամների, էլեկտրիկ Երևան և մյուս ակցիաներին, բայց երբ խոսքը հայրենիքի մասին է, երբ հիմա պետք է խոսել, լուռ եք»:
Ներքին գործերի հարցերով եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը մամուլի ասուլիսում հայտնել է, որ Եվրամիությունն Ուկրաինայից ընդունել է 3,8 մլն փախստական: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Թվով 45 ռուսաստանցի դիվանագետ հեռացել է Լեհաստանից, որոնք վտարվել են լեհական կողմի պնդմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեեւը:
ՔՊ որոշ պատգամավորներ, որոնք 30 տարի «ծանր կտտանքների ենթարկելով իրենց մի կերպ դիմացել են իրենց շուրջ բոլորը տիրող բանակի թալանին» ստանձնել են «խաղաղության դարաշրջան» կոչված «պետական քաղաքականության» առաջատար և առաջադեմ լոբբիստների դերակատարությունը: Ստանձնել են լավ են արել, իրենց գործը լավ հաշվելն ու հաշվարկելն է:
Թե որոնք են մեր երեկվա հաղթանակների և այսօրվա պարտությունների պատճառները, փորձեք պատասխանը գտնել ինքներդ…
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում ռուս ռազմագերիների ոտքերին կրակում էին։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզում ուկրաինացի ազգայնականների հենակետերից մեկում։
Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ընթացքում իրավական գրագիտության հերթական փայլատակմամբ կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ հանդես եկավ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ում մասին ժամանակին ասում էին, որ բարձրակարգ մասնագետ է:
Գուտերեշը հույս է հայտնել, որ կողմերը կցուցաբերեն բարի կամք հումանիտար զինադադարի հարցի շուրջ համաձայնության հասնելու համար: Գլխավոր քարտուղարը նշել է, որ չի հավատում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը միջուկային զենքի կիրառմամբ բախման վերածվելու հնարավորությանը:
Նախարարությունը հավելել է, որ պարեկություն է իրականացվել նաև չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Բացի այդ, ռուս խաղաղապահները ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։
Թուրքական ծայրահեղ ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը:
Այս մասին մարտի 28-ին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Արցախում, կարելի է ասել, ճգնաժամը հաղթահարված է. Փարուխ գյուղում չկան ադրբեջանցիներ. նրանք գտնվում են Քարագլխի մի հատվածում և շրջափակման մեջ են, ուստի հիմա Ադրբեջանը պետք է մտածի, թե ինչպես իր զորքը դուրս բերի մեր տարածքից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է նախագահ Զելենսկին:
Խաչատուր Սուքիասյանն ասում է, որ 30 տարի թալանել են, թող զենք առնեին ու պաշտպանեին Արցախը: Սա ասում է մի մարդ, ով նախկինների օրոք եղել է պատգամավոր ու գոնե մեկ անգամ չի բարձրաձայնել թալանի մասին:
Ֆրանսիայի էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի (CRE) նախագահ Ժան Ֆրանսուա Կարենկոն ֆրանսիացիներին հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան եւ գազը հաջորդ ձմռանը մատակարարումների հետ կապված խափանումների ռիսկի առնչությամբ, ասել է Կարենկոն Echos հրատարակությանը տված հարցազրույցում:
Ռուսաստանը կդիմանա իր նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, իսկ հակառուսական սահմանափակումները մեծ հարված են հասցնում այն երկրների տնտեսություններին, որոնք Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են սահմանել, և պարզ չէ, թե ով առավել կտուժի: