Խաղաղապահները Ասկերանի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպք են արձանագրել․ յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից։

Բացի այդ, ՏԱՍՍ–ը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանի հատվածում արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 մարդ. «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»,- ասվում է տեղեկագրում։

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031