«Ադրբեջանցիների խնդիրը Փառուխում մնալը չի եղել, այլ դեպի Քարագլուխ, իսկ դրանից հետո ըստ իրադրության և բարենպաստ վիճակի»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցի զինծառայողները ներխուժել էին Փառուխ գյուղ, հետո շարունակել առաջանալ Քարագլխի ուղղությամբ։

Նրանց խնդիրը Փառուխում մնալը չի եղել, այլ դեպի Քարագլուխ, իսկ դրանից հետո ըստ իրադրության և բարենպաստ վիճակի։

Ըստ ՌԴ հաղորդագրության, ադրբեջանցիները դուրս են եկել Փառուխ գյուղից, բայց դեռ ոչինչ չկա տարբեր ուղղություններով Քարագլխի տարբեր կետեր առաջացած ստորաբաժանումների մասին։

Հույս ունենանք, որ բանակցությունների միջոցով հնարավորություն կլինի ելման դիրքեր վերադարձնել նաև Քարագլխի տարբեր ուղղություններով առաջացած ադրբեջանական ստորաբաժանումներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031