Փոքր Վեդի համայնքի 13/17 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվեց

Ձայների հաշվարկը Փոքր Վեդի համայնքի 13/17 ընտրատեղամասում ավարտվեց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է 471 ձայն։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 287։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 18 է։

1213 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 776 քաղաքացի։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 63%-ը

Վեդի խոշորացված համայքնում մարտի 27-ին անցկացված քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 37015 քաղաքացիներից 23378-ը, այսինքն՝ 63.16%-ը, այսինքն մասնակցությունն ավելի է եղել, քան նախորդ տարի դեկտեմբերի 5-ին։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ավագանիների ընտրություններին Վեդիում քվեարկելու իրավունք ունեցող 36960 քաղաքացիներից մասնակցել է 20125, 54.45 %։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031