![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահը
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/20_04_21_1587450247.jpg)
84 տարեկանում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել է նախկին նախագահի որդին՝ Զաուր Մութալիբովը։
Այազ Մութալիբովը մահացել է այսօր՝ մարտի 27-ին, ժամը 21:00-ին։
Նշենք, որ Այազ Մութալիբովը Ադրբեջանի նախագահն է եղել 1990-1992թթ․։