Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակը և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում», – հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Նշենք, որ բանակցությունները տեղի են ունենալու մարտին 29–ից 30–ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031