Տափերականում ՔՊ–ն հաղթել է

Քիչ առաջ Տափերականի 13/16 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը։ Ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 739 ընտրող։

ՔՊ-ն ստացել է 483 ձայն, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 232 ձայն, անվավեր քվեաթերթիկների թիվը 24–ն է։

Հիշեցնենք, որ այսօր Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում էր երկու քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Վեդի համայնքի ղեկավարի ԺՊ, Արարատի նախկին մարզպետ, ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։ Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանն էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031