Այնպես չէ, որ, օրինակ, այն վայրում, որտեղ տեղի ունեցան այսօրվա ռազմական գործողությունները, խաղաղապահները պետք է այնտեղ գնային և իրենք մեր փոխարեն կռիվ տային։ Այս դեպքում կարծես սլաքները փորձում են ուղղել Ռուսաստանի դեմ և ռուսական գործոնի դեմ, քանի որ Թուրքիան խիստ անհանգստացած է Ռուսաստանի ներկայությամբ Արցախում, որովհետև այդպես էլ չկարողացավ վերջնական լուծել Արցախի հարցը։
168․am—ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն այս պահին կառավարական ամառանոցում հրատապ հավաք է կազմակերպել իր կուսակիցների հետ, որտեղ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։
Հավաք՝ Ստեփանակերտում գտնվող ռուսական բազայի մոտ
Քաղաքագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է. «Հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին 2,5 տարում տոտալ տապալել են!!!! (ամբողջ արտաքին քաղաքականության թեմայով կխոսեմ հետո)
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, հայտարարել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին:
ArmLur.am–ի փոխանցմամբ՝ այս պահին ընթանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ։ Կայքի տեղեկություններով, ներսում թեժ քննարկումներ են, որը կապ ունի այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակ տալ փորձաքննություն եւ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար:
Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պահանջել են ռուս խաղաղապահներից լքել Հադրութի շրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների տարածքը:
Ըստ Արցախից ստացվող տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը Արցախի Հադրութի շրջանի (ԼՂԻՄ) Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա է հարձակվել ու, ըստ որոշ աղբյուրների, գրավել դրանք՝ խախտելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Պուտինի կողմից 2020թ․ նոյեմբերի 09-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը, որի համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, իսկ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
Իրավիճակը Նիկոլ Փաշինյանի կեցավայրի շրջակայքում` 23.00-ի դրությամբ
Ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ հարձակմանը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ, արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի՝այսօր մեծ աղմուկ բարձրացրած մեկնաբանություններին։
Առավոտից Արցախի հարավից եկող տագնապալի լուրերին զուգահեռ կրկին էլ ավելի է լարվում իրավիճակն Արցախում և Հայաստանում:
«Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունը՝ իրենց բոլոր քայլերով, թե՛ պատերազմից առաջ՝ անցնող 2.5 տարիներին, թե՛ պատերազմի ընթացքում հասցրին նրան, որ նոյեմբերի 9-ին ստորագրեն այդ ամոթալի փաստաթուղթը: Միգուցե ամսի 9-ին արդեն վիճակն այնպիսին էր, որ չէին կարող չստորագրել, բայց ինչի՞ արդյունքում հասանք դրան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը ամբողջ պատերազմի ընթացքում և մինչև օրս էլ ավելի շատ ուշադրություն դարձրեց ներքաղաքական խնդիրների, քան արտաքին թշնամու խնդրի վրա:
Մինչ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժային համակարգը կենտրոնացրել է իր տունն ու աշխատավայրը պաշտպանելուն, թշնամին անարգել գրավում է Արցախի գյուղերը:
Նա, ով դուրս է գալիս փողոց, արժանապատվություն ունի, իսկ նա ով պաշտպանում է դավաճանին, կրկնակի դավաճան է ու հողատու:
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են գրանցվել Հադրութի շրջանում:
Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ռեժիմի է բերվել: Զորք է կուտակվում կառավարական առանձնատների դիմաց և կառավարության գլխավոր մասնաշենքում:
Ինչ որ մեկը բանակցում է՞ ռուսական կողմի հետ, ինչ որ մեկը պարզաբանելու է՞, թե ինչ է կատարվում Խծաբեր և Հին թաղեր գյուղերում։
ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով դադարեցվել էին բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված զինվորների ընտանիքների փոխհատուցման գործընթացն ավելի է արագացրել. եթե մոտ երկու շաբաթ առաջ հիմնադրամը հասցնում էր հատուցում տրամադրել շաբաթական 50 ընտանիքի, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում հատուցումների ծավալը հասել է 100-ի, աշխատանք է տարվում այդ թիվը 200-ի հասցնելու ուղղությամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ներկայացնելով հիմնադրամի այս օրերի գործունեության ծավալները, ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Նիկոլ այ տ…ք ի՞նչ ես պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Հադրութի 2 գյուղերի վրա 500 ազերի զինվոր է հարձակվում։
«Քիչ առաջ, բռնազավթված Հադրութի քաղաքապետը տեղեկացնում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մտան Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր»։
Հիմնականում Հայաստանի և Արցախի լյումպեն-պրոլետարիատը (…սոցիալապես խոցելի խմբեր, գործազուրկներ, բողոքականներ, աղանդավորներ, կրթական ցածր ցենզ ունեցողներ, գրանտակեր ՀԿ -ներ, պատեհապաշտներ, միամիտ մոլորյալներ, գունավոր փոքրամասնություններ, հանցագործներ և այլն) նիկոլիզմը բերեցին իշխանության, որպեսզի հարուստներից, գործարարներից (…պայմանական անվանումը՝ թալանչիներ) խլի փողը և բաժանի իրենց։
Տեղեկությունը շատ քիչ է և չեմ կարող հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է եղել միջադեպը, սակայն այստեղ դիրքային խնդիր եմ տեսնում։
Եթե ես նիկոլին ու նիկոլականներին ատեի ավելին, քան սիրում եմ հայրենիքը, կցանկանայի, որ նա մնար վարչապետ….. Որ մինչեւ վերջին մարդը իր վրա զգար այն թե ինչ է դավաճան անմեղսունակը բերել մեր գլխին։
«30 տարվա մեջ և բոլոր ժամանակներում ստեղծել են պետությանը մոտ կանգնած մտավորականներ՝ տալով կոչումներ, պարգևներ, ամառանոցներ, ու հենց այդ կոչումների բեռն է ծանրացել՝ թույլ չտալով մտավորականին ծառայել իրենց կոչմանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թև չի հասկանում՝ ինչո՞ւ 2018 թվականին ի աջակցություն Փաշինյանի Սերժ Սարգսյանից ստացած կոչումները վերադարձնող մտավորականները նույնը հիմա չեն անում, սակայն ճանաչում է շատերի, որոնք սպասում են, որ սահմանները բացվեն, և հեռանան երկրից։
Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:
Այս ֆիլմում զետեղված են Նիկոլ Փաշինյանի տարիներ շարունակ արված ստերի մեծ մասը: Ստեր, որոնք բացահայտում է հենց ինքը՝ փոքր երկրի ՄԵԾ ԽԱԲԵԲԱՆ:
Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն: