Քաղաքացիները պատուհաններից բղավում են` «Նիկոլ, դավաճան»՝ ողջունելով երթի մասնակիցներին
«Նիկոլը ստիպում է, որ մենք մոռանանք մեր զոհերին, գերիներին ու անհետ կորածներին». Արփինե Հովհաննիսյան
Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու հարակից տարածքից ժամը 17:00-ին մեկնարկած ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթի մասնակիցները Երևանի փողոցներով քայլելով հասան մինչև Աբովյան փողոցի վրա գտնվող Ս․ Աննա եկեղեցի, որի բակում խարույկ վառեցին: Երթին միացել էր նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
րտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոնայք գեներալներ և սպաներ (բոլոր կառույցների) Այսքանից հետո, երբ վերադասը ձեզ խրախուսի, դուք ի՞նչ եք պատասխանելու. «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությա՞նը»։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ է միանում Սփյուռքը, Սփյուռքի հզոր 7, 8 միլիոն հայությունը: Արժանապատիվ սփյուռքահայությունն այսօր խորը հիասթափություն է ապրում հայրենիքի դավաճան իշխանության հակահայրենիք արարքներից»,- Կոմիտասի պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարեց սփյուռքահայ գործարար Հրաչ Ջաբրայանը:
Պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր այսօր մտել է յուրաքանչյուրի տուն։ Մենք ունենք բանակցությունները փակուղի տանելու, երկիրը պատերազմի առջև բացելու, պաշտոնատար անձանց գործողությունների և կապիտուլյացիայի պատճառների մասին մեր հարցերը, սակայն չունենք դրանց հստակ պատասխանները։ Յուրաքանչյուր նոր բացահայտում, որ արվում է պետական և ռազմական պաշտոնյաների մակարդակով ավելի է խորացնում այդ հարցերին պետական մակարդակով պատասխան ակնկալելու անհրաժեշտությունը։ Օրակարգում նման հարցեր ունենալով՝ որևէ պետություն չի կարող խնդիրներ չունենալ։
«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,– գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ չմասնավորեցնելով, թե քանի գերիների մասին է խոսքը։
«Կանգնի՛ր ոտքի, իմ լավ ընկեր, փրկենք չարից հույսերը մեր». երգ՝ վարչապետի հրաժարականի պահանջով երթին
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պաշտպանող քաղաքացու աչքը վնասվել է»։
«Այսօր առավոտյան հողատուն կրկին փորձեց ժողովրդի անունից մանիպուլյացնել նույն ժողովրդին»,- երեկոյան մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Mediaport-ը լուսանկար է տարածել՝ գրելով, որ տեղեկությունը հաստատվեց. Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։
«Նիկոլն ասաց՝ հայոց բանակը պահպանում է ՀՀ սահմանը, իսկ դա նշանակում է՝ Ղարաբաղը տվել եմ Ալիևին». Սերժ Սրապիոնյան
Իշխանությունը սադրիչներ է ուղարկել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ․ Մեդիապորտ
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հին թաղեր գյուղի գյուղապետը Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ նախորդող օրերին իրենց և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմը 8 վիրավոր ունի, ևս 10 մարդ անհետ կորած է և, ըստ տեղեկությունների, ադրբեջանցիները գերեվարել է։
Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը գործոնից վեր է ածվել գործիքի, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Սա է: Ինքը պետք է հեռանա, ինքը հողեր է տվել, ինքը 5000 զոհերի պատճառ է, իրեն ոչ ներսում, ոչ դրսում որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, և իր ամեն օր, ամեն ժամ ավել իշխանության մնալը, տեսնում ենք, որ մեզ համար և՛ նոր գերիներ, և՛ տարածքային կորուստներ և, ամենակարևորը, ազգային արժանապատվության կորուստ է:
«Պետք է հասկանալ միայն մի բան, մենք արժանապատվություն ունենք, մենք պատիվ ունենք, մենք ի վերջո հայրենիք ունենք և մենք հայ ենք, մենք երբեք չենք կարող ապրել կզած ու չենք ապրի»,- Կոմիտասի պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Եթե Ռուսաստանի ներկայությունը չլիներ, ապա լրիվ ուրիշ վիճակ կլիներ, նույնիսկ չխտացնելով գույները՝ կլիներ կատաստրոֆիկ վիճակ։ Ադրբեջանն իրենից չի ներկայացնում քաղաքական միավոր, այն դադարել է լինել քաղաքական միավոր թերևս 2012 թվականից, երբ Ալիևն ասաց՝ բոլորը ձեզ, բայց եկեք կամաց-կամաց գնանք դեպի վերամիավորում, ինչն Էրդողանը հաստատեց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Աբովյանը։
Բազմահազար երթը շարունակվում է. քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:
«Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել, երբ ասում են, որ ժողովուրդն ընդունում է, նշանակում է՝ վիրավորում են մեր ժողովրդին, իր կողքը մնացել է «Շիշ բռնողը», էն Քոչարյան Անդոնը, ու մեկ էլ մի քանի հոգի»,- այսօր Կոմիտաս պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք երբեք չենք կարող ու չենք ապրի կզած». Արման Աբովյան
«Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»
«Ադրբեջանի համար շահեկան չէ, որ իշխանության գան ազգային ուժերը». Է. Շարմազանով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները, որոնք օրակարգ են բերում Ադրբեջանի հետ երկխոսության գնալու հարցը, կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ միտումնավոր փորձում են տգիտություն սերմանել։
«Իր ասածները քրեական գործի նյութ է, պետք է քրեական գործ հարուցեն և սկսեն հետաքննելը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին, որտեղ Բաբայանը որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել Մովսես Հակոբյանի վերաբերյալ:
«Մենք գերիների իրական թիվը չունենք, որ հասկանանք՝ տարբերվո՞ւմ է, թե՞ չէ, որովհետև անհետ կորածի կարգավիճակն այնպիսի կարգավիճակ է, որ փաստ չկա՝ նա կենդանի է կամ գերի ընկած է, գուցե կենդանի է ու անտառում է, հետևաբար՝ դա շատ անորոշ կարգավիճակ է։ Դրա համար «Կարմիր խաչին» հրավիրել ենք այստեղ, խոսել ենք, ամեն ինչ պետք է անենք, և այստեղ ռուսական կողմի դերակատարումը շատ մեծ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
«Բոլորի վրա կոմպրոմատ կա. նման վիճակում ինչպե՞ս գնանք ընտրությունների». Մանուկյան
Վլադիմիր Ժիրինովսկին դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության 32-րդ համագումարի ընթացքում վերընտրվել է կուսակցության նախագահ:
«Ժողովուրդն ունի ապստամբելու լեգիտիմ իրավունք՝ իշխանության բռնազավթման դեպքում»
«Վրացական երազանք – Ժողովրդվարական Վրաստան» կառավարող կուսակցությունը Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիային առաջադրել է նոր կառավարության ղեկավարի պաշտոնում: