Լարված իրավիճակ` Արցախում և Հայաստանում. ի՞նչ է պատրաստվում անել իշխող ֆրակցիան (լուսանկարներ, տեսանյութ)

Առավոտից Արցախի հարավից եկող տագնապալի լուրերին զուգահեռ կրկին էլ ավելի է լարվում իրավիճակն Արցախում և Հայաստանում:

Հադրութի հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերի`Հին Թաղերի, Խծաբերդի և Դիզափայտ լեռան շուրջ կատարվող իրադարձությունները, այնտեղից եկող իրարամերժ տեղեկությունները, Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառումները, թե այդ գյուղերի համար պատասխանատուն առաջին հերթին ռուս խաղաղապահներն են, հայ հասարակությանը գցել են տարակուսանքի մեջ թե այստեղ, թե Արցախում: Մարդիկ ոչ առանց հիմքերի խոսում են այն մասին, որ այդ գյուղերը Ադրբեջանին պետք են Ֆիզուլին Շուշիի հետ ուղիղ կապելու համար, և որ այդ մասին հայական կողմի հետ կա պայմանավորվածություն:

Պատահական չէ, որ, որ հետաքննող լրագրող, «Հետք» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հայտնել էր, որ Արցախում հայկական ուժերին տրվել է ադրբեջանցիներին չդիմադրելու հրաման:

Այս պահին 168.m-ի տեղեկություններով տեղի է ունենում Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության վարչության նիստ, ուր թեժ քննարկումներ են ընթանում, և չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն էլ միանա, թեպետ կա տեղեկատվություն, որ Կոնդի կառավարական ամառանոցի իր կեցավայրում այս պահին մի հավաք էլ Նիկոլ Փաշինյանն է նախաձեռնել: Պռոշյան փողոցում և ամառանոցներին հարող տարածքում ի դեպ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կետրոնացրել այս պահին:

Տարատեսակ տեղեկատվություն է ստացում, ընդհուպայն մասին, որ կարող են գիշերով նախաձեռնել ու Ազգային ժողովով վավերացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց:

Լարված է իրավիճակը նաև Արցախում:

Քիչ առաջ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, որը մասնակցել էր Հադրութի այն 2 գյուղերի պաշտպանությանը, որոնք մնացել էին հայկական կողմի ենթակայության տակ, և ով գործում է անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի վրահսկողության ներքո, իր ֆեյսբուքյան էջում ըստ էության խիստ խնդրահարույց հայտարարություն էր արել`հնըթացս հայտարարելով, որ հաստատելով, որ թշնամին գրավել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

«Սիրելի’ արցախցիներ,

Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ»,-գրել էր նա:

Սա Արցախում, դատելով մեկնաբանություններից, դիտարկվել է որպես հակառուսական տրամադրությունների հրահրում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս