Գամալեյայի կենտրոնը հայտարարել է Թուրքիային ստուգման համար պատվաստանյութ տալու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակ տալ փորձաքննություն եւ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար: Այդ մասին հայտնել է Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Խոսքը Թուրքիային պատրաստուկ տրամադրելու մասին է: Մենք պատրաստ ենք ընդունել թուրք գործընկերներին, քննարկել նրբերանգները եւ առաջիկայում անհրաժեշտ քանակությամբ պատրաստուկների չափաբաժին տալ փորձաքննություն անցկացնելու համար… ինչպես նաեւ պատրաստուկներ՝ Թուրքիայում կլինիկական փորձարկումների երրորդ փուլն այս երկրի կամավորների վրա սկսելու համար»,-ասել է Գինցբուրգը դեկտեմբերի 10-ին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031