Հոկտեմբերի 10-ին ձերբակալվել են ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM)Շահինբեյ շրջանի փոխնախագահ Մուստաֆա Թուչը, «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP) Անթեփ նահանգի փոխղեկավար Մեհմեդ Օզքանը և նույն կուսակցության Շահինբեյ շրջանի համաղեկավար Մյուսլում Դենիզհանը:
Թուրքիայի նախագահի այցի շրջանակներում ստորագրվել են նաև համագործակցության 11 հուշագրեր տարբեր նախարարությունների և գերատեսչությունների միջև, նախատեսվում է նաև թուրքական և սերբական ընկերությունների գործարար համաժողով։
Հաղորդվել է, որ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան:
Ընդհանուր առմամբ 10,4 միլիարդ եվրոից գրեթե 4 միլիարդ եվրոն արդեն հատկացվել է, և մնացել է ավելի քան 6 միլիարդ եվրո
«Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրները խորացնում են համագործակցությունը։ Կարմիր մահիկ ասոցիացիաների շրջանակներում, որոնց ներկայացուցչությունները գտնվում են նշյալ երկրներում։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Նարեկ Տերյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ ԱԲ միջոցով պատկերների ստեղծման, ապատեղեկատվության տարածման խնդիրների և ԱԲ կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։
ՀՀ ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ին կսկսի ամենամյա միջուկային զորավարժությունները, որոնք կտևեն երկու շաբաթ։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի ունեցած ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների մասին, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Վաֆիկ Սաֆային։ Իսրայելական հարվածից Լիբանանի մայրաքաղաքում զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 117-ը։
Այդ ընթացքում տեղի են ունեցել ԱՍԵԱՆ-ի 44-րդ և 45-րդ գագաթնաժողովները, ինչպես նաև տեղի կունենան ԱՍԵԱՆ-ի ղեկավարների հանդիպումներ գործընկեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև 19-րդ Արևելաասիական գագաթնաժողովը:
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել:
Բյուխները նշել է, որ բանակցություններում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միգրացիայի խնդիրը։
«Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է թուրքական կողմը նման հայտարարություն անում Փաշինյանի՝ Մոսկվա այցից անմիջապես հետո։ Եվ չե՞ք կարծում արդյոք, որ եթե սա զուտ ապատեղեկատվություն է, ապա հայկական կողմը պետք է արձագանքի այս հայտարարությանը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում առաջին անգամ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանում գտնվող նրանց կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։
Նախատեսվում է նաև կազմակերպել սերբ-թուրքական բիզնես ֆորում:
Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների գագաթնաժողովի շրջանակներում։
Հայաստանի ազգային կինոակադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու համար։
Կողմերը քննարկել և երկուստեք գոհունակություն են հայտնել 2024 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքի վերաբերյալ, ընդգծել են այն զարգացնելու զգալի ներուժը
Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում հանդիպել է նաև 2020 թ. փետրվարին և 2023 թ. մայիսին։
Մեր նամակների պատասխանները սպասում ենք պաշտոնական դիրքորոշումների տեսքով. Արցախի ՄԻՊ
ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ համատեղ նամակ են հղել՝ պահանջելով բարձրացնել գերիների հարցը.Գեղամ Ստեփանյան
Համաձայնագիրը հավանություն ստացավ հանձնաժողովի կողմից և կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:
Որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ նրանցից կբռնագանձվի 2 մլրդ 721.3 մլն դրամ, իսկ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար՝ 11 մլրդ 270.4 մլն դրամ։
ՌԴ դեսպանատան որևէ ներկայացուցիչ չմոտեցավ Արցախի ՄԻՊ-ին. վերջինս նամակը գցեց արկղի մեջ
Աշխաբադում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։ Թուրքմենստանի մայրաքաղաքում անցկացվող հանդիպումն առաջինն է Իրանի նախագահի ընտրվելուց հետո։