168.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Բելլա Լալայանն անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ նախ հիշեցրեց՝ 2018 թվականին նույն փողոցային պայքարի միջոցով տեղի ունեցավ իշխանափոխություն, հետևաբար՝ այսօր որևէ խնդիր չի տեսնում, որ ժողովուրդը հենց փողոցում պայքարելով՝ հեռացնի իշխանությանը։
Ինձ ձերբակալելով վախեցնել չի կարող ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները.Տիգրան Աբրահամյան
«Երեխայիս հետ եմ եկել, երեխայիս համար եմ պայքարում». հանրահավաքի մասնակից
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է առաջիկա մի քանի օրը ելույթում շարադրել այն ուղեգծի հանգուցային դրույթները, որը Վաշինգտոնի գործող վարչակազմը մտադիր է հեռանկարում վարել Չինաստանի նկատմամբ: Մայիսի 2-ին այդ մասին հաղորդել է ամերիկյան Politico թերթը։
Բուժաշխատողները հիվանդանոցի պատուհանից ողջունում են երթի մասնակիցներին
Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կներառեն միջոցներ ռուսական նավթի մատակարարումների դեմ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, ուր տեղադրված է Արցախի Հանրապետության ամենամեծ դրոշը, այս պահին հավաք է ընթանում՝ ի աջակցություն Երևանում ընդդիմադիր ուժերի նախաձեռնած՝ Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը միտված գործընթացներին:
Մեզ բոլորիս խաբում են, եկեք, միացեք, հայրենիքի փրկության հարցն է. Արսեն Ջուլֆալաքյան
Արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար:
#Հենցհիմա: Համազգային հանրահավաքի 3-րդ օրը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
#Հենցհիմա։ Մարդկանց հոսքը դեպի Ֆրանսիայի հրապարակ չի դադարում․ ՈՒՂԻՂ
Այսօր վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսել էր բողոքի անհնազանդության ակցիաները. մինչ այս պահն ակցիայի մասնակիցները փակում են մայրաքաղաքի ու մարզերի տարբեր փողոցներ, Երևան մտնող մայրուղիներ:
Իրավապահ մարմինները և ոստիկանական ուժերը պետք է հարգանք ցուցաբերեն բոլոր համապատասխան օրենքների նկատմամբ և դրանց համապատասխան դրսևորեն վարվելակերպ։ Իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմությունը վերաբերելի է ոստիկանությանը ճիշտ այնքանով, որքանով հասարակության յուրաքանչյուր անդամին։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղված ԵՄ աջակցությունը, ի լրումն այլ հարցերի, կենտրոնացել է նաև քաղաքականության վարման վրա և ոստիկանության գործողությունների համապատասխանությանը իրավունքի պահանջներին:
#Հենցհիմա։ Ընդդիմության միասնական հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես երկար օտար ճամփեքին եմ։ Բայց նոր Լալա Տեր–Ղազարյանից իմացա, որ Տելեգրամներ են կոտրում։ Միակ փրկությունը՝ միացնել երկփուլայինը, 2 factor authentication. Գաղտնաբառ դրեք, եթե մարդ եք, ում կարող են հատուկ ծառայությունները թիրախավորել։ Սիգնալի ու վոթզափի վրա էլ։ Ես թռա, ինքնաթիռս էկավ»։
Ընդդիմությո՞ւնն է մեղավոր, որ Գորիս-Կապանը, Շուշին տվել են Ադրբեջանին. եթե այս իշխանությունը մնաց՝ Հայաստան չի լինելու․ Շարմազանով
«Կարին Տոնոյանը երբեք չի լքի փաշինյանի դեմ պայքարը, և այդ պայքարում բոլորովին պետք չէ ինձ նույնականացնել քաղաքական որևէ ուժի հետ։ Ինձ համար այս պայքարը քաղաքական չէ, այն իմ անձնական և հայրենական կռիվն է ինձ և հայրենիքս դժբախտացրած մարդու և իր ուժի դեմ»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարին Տոնոյանը։
Նախօրեից ընդդիմադիր մի շարք ուժերի փողոցային խաղաղ անհնազանդության քաղաքացիական գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում: Դրանց հետևանքով որոշ ցուցարարներ նույնիսկ մարմնական վնասվածքներ են ստացել:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ և՛ մտավորականությունը, և՛ առհասարակ բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու։ Եվ այժմ յուրաքանչյուրն իր տարբերակով է արտահայտում։
2018թ. և 2022թ. բողոքի ակցիաների ու ցույցերի ամենացայտուն տարբերությունն ինձ համար այսօրվա ցուցարարների կողմից սահմանները չանցնելն է. 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Փողոց դուրս գալու պահանջ չկա. ղեկավարության հրաժարականի օբյեկտիվ պատճառ էլ չկա. Առնակ Ավետիսյան։
Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերի ջոկատը՝ «Լյաոնին» ավիակրի գլխավորությամբ զինավարժանքներ է անցկացնում Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մյասում:
Փաշինյանին անհապաղ հարցաքննելու միջնորդություն կներկայացվի. առանց դրա հնարավոր չէ։
Վանաձորում բողոքի ակցիաներ են, իրավիճակը լարված է։
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ նրան ոտքով հարվածելու մասին տեսանյութը և դրա վերաբերյալ հաղորդումները դատախազությունն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հանրապետությունով մեկ այսօր ցանցային կերպով փակված են մերձհամայնքային և միջպետական ճանապարհները: Ալավերդցիները մասնավորապես փակել են Մ 6 միջպետական ճանապարհը:
Այսօրվա մեր խաղաղ ակցիայի ընթացքում կոնկրետ ցուցումով եկան և բերման ենթարկեցին ինձ, այդպես էլ ասացին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ում այսօր առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել փողոց փակելու համար։
«2018-ի մայիսից Հայաստանը մխրճվել է քաղաքական ճգնաժամի մեջ, և մինչ օրս խեղդվում ենք դրա մեջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք Հայաստանում քաղաքական ճգնաժամ:
Սրան ժամանակ չկա. օրերի խնդիր է պատասխան տալը. զոհված զինծառայողի հայր: