ԱԱԾ ՊՊԾ պետի կողմից օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքը քննության առարկա կդարձվի Քննչական կոմիտեում

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ նրան ոտքով հարվածելու մասին տեսանյութը և դրա վերաբերյալ հաղորդումները դատախազությունն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու սովորությամբ, երեկ անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031