Սահմանափակումն ապօրինի էր. Դանիել Իոաննիսյանը՝ մետրոն փակելու ոստիկանական արարողակարգի մասին

Այսօր վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսել էր բողոքի անհնազանդության ակցիաները. մինչ այս պահն ակցիայի մասնակիցները փակում են մայրաքաղաքի ու մարզերի տարբեր փողոցներ, Երևան մտնող մայրուղիներ:

168.am-ը տեղեկացրել էր, որ  Արարատի մարզից հարյուրավոր քաղաքացիներ քայլերթով գալիս են Երևան` Ֆրանսիայի հրապարակ։

Երթը դադարեցնելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը որոշել էր տեղաշարժվել մետրոյով, սակայն պարզվեց, որ մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքերի առջև ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված:

Ոստիկանությունից 168.am-ին փոխանցել էին՝ խնդիրն իբրև թե տեխնիկական է:

Բանակցություններից հետո մասնակիցներին, այնուամենայնիվ, թույլատրել էին մտնել մետրո՝ մի պայմանով` ներսում չիրականացնել որևէ ակցիա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով այս միջադեպին՝ մասնավորապես հայտնեց.

«Մենք այդտեղ ներկայացուցիչ չենք ունեցել, չենք տեսել, բայց, բնականաբար, դատապարտելի է. այսինքն՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը չի կարող խոչընդոտվել: Ես չեմ բացառում, որ ոստիկանությունը կասկածում էր, որ ցուցարարները կարող էին մետրոն փակել, բայց այդ կասկածելը հիմք չէ:

Ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի սահմանափակման հստակ հիմքերը և կարգը տալիս է Սահմանադրությունը, և այս դեպքում՝ ակնհայտ է՝ սահմանափակումն ապօրինի էր»:

Տեսանյութեր

Լրահոս