
Հաթերքը միանում է ընդդիմության բողոքի ակցիաներին
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, ուր տեղադրված է Արցախի Հանրապետության ամենամեծ դրոշը, այս պահին հավաք է ընթանում՝ ի աջակցություն Երևանում ընդդիմադիր ուժերի նախաձեռնած՝ Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը միտված գործընթացներին:
Հաթերքցիները երգում են «Զարթնիր լաոն»: Ծածանվում են Հայաստանի ու Արցախի պետական դրոշները: