Պետք է արժանին մատուցել մեր այն սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է արժանին մատուցել մեր այն սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը։

Այս ծանր հոգեբանական փուլը, բնականաբար, չի շրջանցել զինված ուժերը, սակայն մեր զինծառայողներն անում են ամեն ինչ երկրի սահմանների և մեր բոլորի անվտանգության ապահովման համար։

Նոր իրադրություն, նոր սպառնալիքներ, սակայն այդ ամենին զուգահեռ բարեխիղճ զինծառայողներ, համազգեստի և ուսադիրների գինն իմացող մարդիկ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031