«Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ այլ երկիր»
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ այլ երկիր։ Հայրենիք ենք կորցնում, իսկ մենք ընկել քննարկում ենք կաթվածահար երկրի ինչ-որ նշանակման թեման։
Հայրենիք ենք տվել, սահմանների ամրությունն ենք ավիրել, բանակի մեջք ենք ջարդել, տնտեսությունն ենք ծնկի բերել, հասարակության միասնականությունն ենք մինչև վերջ սպանել, համատարած անեծքի ու հայհոյանքի իրականություն ենք ստացել ու նստել քննարկում ենք, թե ով որտեղ է նշանակվում։ Երբ ամբողջը գետնված է, հետևանք հանդիսացող ցանկացած մասը քննարկելն այլևս անիմաստ է։
Եթե խայտառակ պարտության համար այս իշխանությունը քաղաքական պատասխանատվության է կանչվելու, ապա թե ով իր CV-ում էլ քանի հատ պաշտոն ավել կնշի, ինձ հիմա այնքան չի հետաքրքրում։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե քաղաքական պատասխանատվությունից հետո ոնց ենք դասավորելու մեր ազգային օրակարգի հարցերը։ Իսկ դրանք շատ են։ Ահա ամենաառաջնայինները.
– երբեք չընդունել Արցախի Հանրապետության ադրբեջանական օկուպացիան,
– երբերք չմոռանալ հայ փախստականների հարցերը Շահումյանից մինչ Կովսական ու Հորադիզ,
– մեր կրթական, սոցալական, առողջապահական, ֆինանսական, տնտեսական և բարոյա-հեգեբանական ճգնաժամերը,
– մեր անվտանգության և ռազմական մարտհրավերները,
– ժողովրդագրական ճգնաժամը,
– մեր ազգայինը պահպանելը։
Եթե մեր ազգային երազանքն է հայկական ինքնության հարատևությունը մեր ազգային բնօրրանում, մեր հայրենիքում, մեր Հայաստանում, ապա որևէ մեկին չի էլ փրկելու որևէ երկրում ո՛չ իր ազգանվան փոխումը, ո՛չ էլ քաղաքական ապաստանը։ Հուսամ հասկացողը կհասկանա։
Եվ երբեք չի ստացվի խուսափել Աստծո դատաստանից։
Աստված պահապան մեր ազգին»։