«Ուզում եմ հասկանալ, այս պատասխանը սպարտական լակոնի՞զմ է, թե՞ հայկական աշխատելաոճ»․ Անի Սամսոնյանը ստացել է ԱԱԾ պատասխանը

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես հայտնի է Ազգային անվտանգության ծառայությունը սահմանափակումներ է մտցրել Սյունիքի մարզում տարբեր թեմաներ լուսաբանելու հարցով։

Գրավոր դիմել էի ԱԱԾ-ին՝ մանրամասն հիմնավորելու սահմանափակումների նպատակը։ Ստացել եմ մեկ նախադասությամբ պատասխան, որ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հրապարակված իրազեկումը պայմանավորված է եղել բացառապես անվտանգության նկատառումներով և նպատակ է ունեցել լրագրողների հետ կազմակերպել փոխհամաձայնեցված աշխատանք»:

Ուզում եմ հասկանալ, այս պատասխանը սպարտական լակոնի՞զմ է, թե՞ հայկական աշխատելաոճ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728