Անդրանիկ Քոչարյանը չի կարողանա ու չի համարձակվի գնալ այդ քայլին. Վազգեն Մանուկյանը՝ պատգամավորի՝ կրակելու հայտարարության մասին

Պրահայի այգուց մեկնարկած երթին Բաղրամյան պողոտայում միացավ նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Իր հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանը նշեց. «Գործ է, հարուցել են, ի՞նչ է եղել, որ։ Առաջին անգամը չի՝ նման գործեր են հարուցում»:

Մեկ այլ լրագրողի՝ նույն գործի վերաբերյալ հարցին էլ, թե ըստ ձեզ՝ դուք նման հրապարակային կոչ արե՞լ եք, պատասխանեց. «Դուք հանրահավաքի ժամանակ լսել եք իմ խոսքը. ամեն մեկդ մեկնաբանեք և բացատրեք այնպես, ինչպես դուք եք մտածում»:

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին, թե՝ «եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու», վարչապետի միասնական թեկնածուն ասաց. «Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է էդ քայլին գնալ, բայց չի կարողանա ու չի համարձակվի»:

Հարցին էլ, թե նշել եք Ա և Բ պլանների մասին, անցումը որտե՞ղ է երևալու, նա արձագանքեց. «Կյանքը ցույց կտա»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս