Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 22 – 23-ը կայանալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ մտադիր է հայտարարել Միացյալ Նահանգների կողմից մինչև 2030 թվականը մթնոլորտ ջեմոցային գազերի արտանետումների կիսով չափ կրճատման պլանների մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրներ:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե ծածուկ մարզ այցելած և սողեսող այնտեղ թափառել փորձող հայրենասպանը չգիտի, ապա իր սպասավորները պետք է որ նրան զգուշացրած լինեն, որ ինքը քրեադատավարական սուբյեկտ չէ և որ այս կամ այն միջադեպով քրեական գործեր հարուցելու հարցում անձնական շահագրգռվածությունը ոչ այլ ինչ է, քան քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարք։
«Երկրի նախագահը (անվանենք այսպես), ԱՄՆ դեսպանը և երկրի, այսպես կոչված, վարչապետը նույն ժամանակ գտնվում էին նույն տեղում, որն այսօր մեր երկրում ամենախնդրահարույցն է: Համոզված եմ, որ եթե ոչ՝ ինքը, ապա նրա կողքին գտնվող մեկ-երկու մարդ կհուշեին, որ պետք չէ գնալ Սյունիք, որովհետև այնտեղ իր նկատմամբ նման վատ տրամադրվածություն կա: Բայց Փաշինյանը, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին: Հիմա մենք սա պետք է փորձենք հասկանալ: Ոչ թե իր գնալը, այլ, թե ո՞վ է նրան ասել՝ գնա: Միգուցե ինքը դիտավորյալ պրովոկացիաների՞ է եկել, որ իրավիճակը սրի»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը:
Լեհաստանը որոշ շրջաններում մտցնում է հակավիրուսային սահմանափակումները չեղարկելու քաղաքականություն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:
Փաստաբան Ամրամ Մակինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Իրանի իշխանությունները պլանավորել էին կորոնավիրուսի դեմ միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութ ստանալ COVAX-ի (միջազգային մեխանիզմ, որն ԱՀԿ-ն գործարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար) միջոցով, սակայն դրան խանգարել են ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Մինչ Երևանում քաղաքային իշխանությունները գաղտագողի Աջափնյակ համայնքում կանգնեցնում են Մահաթմա Գանդիի արձանը, Արցախում՝ Մարտունի քաղաքում, հնարավոր է՝ մինչև մայիսի 9-ը այլևս Նժդեհի արձանը չլինի։
Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին և իր կնոջը:
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին՝ նախ նշեց՝ «Մեղրիի միջանցքը» և Նախիջևանի միջանցքը համարժեք չեն, որովհետև «Մեղրիի միջանցքն» Ադրբեջանի ու Թուրքիայի վաղեմի պանթուրքիստական ծրագրերն են։
168.am-ը փորձեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից ճշտել՝ ի՞նչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել Մոսկվա, եթե այցի մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ինչին ի պատասխան՝ Ավանեսյանը նշեց. «Տվյալ թեմայով ասելիք չունեմ»:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում սպառնում է սյունեցիներին՝ վստահեցնելով, թե «էդ Սյունիքում որևէ մեկը անպատիժ չի մնա»։
«1991-ից ի վեր չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավարի հրապարակայնորեն անպատվեին այնպես, ինչպես ամիսներ շարունակ անպատվում և ստորացնում են երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձին: Իսկ դրա ամենաթարմ օրինակն այսօր՝ Սյունիքում կատարվածն էր:
Փաշինյանը ԱԱԾ պետին ու Ոստիկանապետին հրահանգեց ենթարկել պատասխանատվության:
Փողը, դիրքը, պաշտոնը սրանցից յուրաքանչյուրի մոտ «Աստվածային բարիք է», սրանց համար ոչ հայրենիք կա, ոչ պատիվ, ոչ էլ արժանապատվություն։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպք բացահայտելու մասին:
«Քանի որ Նիկոլը մարդ է, ում մոտ առհասարակ բացակայում է տրամաբանությունը, ես դժվարանում եմ ասել, թե առհասարակ ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ:
Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցի ավարտին ՀՀ վարչապետի աթռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, Սյունիքի մարզպետարանի շենքում խորհրդակցության ժամանակ սկանդալային հայտարարություն է արել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը:
«Հենց նոր Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում ևս 5 հատ 40-տեղանոց ոստիկանական ավտոբուս սլացան Սյունիք։ Այնտեղ արշավող և օկուպացիոն վարչակարգին ենթակա կոլաբորացիոնիստական զինված ուժերի թիվը հասնում է արդեն 600-ի»։
Ինդոնեզական սուզանավը, որի մեջ 53 մարդ կար, ապրիլի 21-ին կորել է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում:
«Ու այստեղ առաջ է գալիս հետևյալ պարագան. Եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բռնագաղթը, ունեցվածքի յուրացումը, որևէ դատարան չի կարող մերժել հայցը: Այսօր հատկապես շատ կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա կաշկանդում է Թուրքիայի գործողությունները՝ մեր տարածքում և նրա նկրտումները Հայաստանի նկատմամբ: Սա զսպաշապիկ կլինի Թուրքիայի համար»,- նշեց Հակոբ Ավետիքյանը:
Պետրոսի հաղորդման վերջին հյուրերի ցանկն ամեն ինչ ասում է՝ Արման Բաբաջանյան, Տիգրան Ուլիխանյան, Հայկ Կոնջորյան, Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան:
Ուկրաինայի նախարարների կաբինետն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին. նիստի հեռարձակումն իրականացվել է YouTube-ում կառավարության ալիքով։
Փաշինյանն ուժայիններին կանչել է Սյունիք. ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանապետը ժամանեցին Սյունիքի մարզպետարան:
Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին և Ալիևի երեկվա ամենևին ոչ դիվանագիտական սպառնալիքներին։
COVID-19-ի հետ կապված կարանտինի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են հումանիտար կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ), վերջին աշխատակիցները. 2020 թվականի աշնանից Հյուսիսային Կորեայում հումանիտար օգնության ոչ մի կոնտեյներ չի ստացվել:
«K7-ի արխիվները գիտե՞ք, այդ արխիվները Վանոյի արխիվներն են, այդ արխիվացումը շարունակաբար գնում է, և չի բացառվում, որ մոտակա ժամանակ այդ արխիվների հրապարակումը լինի: Վանոն արդեն ոչ մի կապ չունի, այստեղ չէ, չեմ կարծում, որ արխիվները տարած լինի, ստեղ են, այ դրանք կսկսեն հրապարակել: Չեմ կարող ասել՝ Փաշինյա՞նը կբացի արխիվները, թե՞ հակառակորդ կողմը, ում ձեռքը որ հայտնվեց, կամ հայտնվելու է, նա էլ կհրապարակի»:
Այս լուրերի հետ առնչությամբ էլ Քաջարանի ղեկավարն ասաց. «Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի։ Այսօր սյունեցին շատ լավ գիտակցում է՝ ինչի համար է Նիկոլը եկել Սյունիք, Ալիևի հետ նույն նպատակների մեջ են։ Ես ասում եմ, եթե այդքան համարձակություն ունեն՝ թող սյունեցու մազը ծռեն, թող չվախեցնեն իրենց դատախազություններով ու միլիցեքով ու ԿԳԲ-երով։ Վախեցնող էին, թող գնային թուրքին վախեցնեին, ոչ թե սյունեցիներին վախեցնեն»։
ԱԱԾ աշխատակիցները ժամանեցին Կապանի մարզպետարանի բակ