«Էդ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա». «Իմ քայլի» պատգամավորը սպառնում է սյունեցիներին
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում սպառնում է սյունեցիներին՝ վստահեցնելով, թե «էդ Սյունիքում որևէ մեկը անպատիժ չի մնա»։
«Իրենք շատ լավ գիտեն, թե ինչեր են արել, և շատ լավ գիտեն, թե այսօր իրենք ինչ են անում, այո՛, իրենք անպատիժ չեն մնա»,- հոխորտում է Ա․Դավոյանը:
Հարցին՝ ի՞նչ է դա նշանակում, վերջինս պատասխանում է. «Դե, ինչ կնշանակի, դա արդեն կտեսնենք»:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամի իր ալիքում վերահրապարակելով այս հարցուպատասխանը՝ գրել է․ «Այս թերուս վայ-հաշվապահը, որ 2018 թ. մայիսին բառիս բուն իմաստով լացում էր Բաղրամյան 26-ի շենքում՝ ապագա կապիտուլյանտին խնդրելով, որ «իրեն ավելի լավ պաշտոն տա», հիմա համարձակվում է հոխորտալ Սյունյաց հերոսական ժողովրդի դեմ։ Ես միշտ ջանացել եմ այսօրինակ մանր-մունր հիշատակումներ չանել, բայց դե, երևանյան լեզվով ասած՝ այս մարդիկ լրիվ հաբռգել են ու պիտի հակահարված ստանան»։