Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին, վերջերս Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում, ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է:
Ռուսաստանի կառավարությունը փակում է ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» և «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետերում տեղակայված շարժական կոմիսարիատները: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին, սակայն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել ։
Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի’ քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ստացած իրավաբանի դիպլոմը բազմաբնույթ հարցեր է առաջացնում:
Չնայած ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար, սակայն Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, որոշել է նշանակել իր համերկրացի եւ ընկեր ոստիկանապետին` Վահե Ղազարյանին։
ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անհամապատասխանություններ հայտնաբերել:
Մենք դեռ փետրվարի վերջին տեղեկացրել էինք, որ գործող իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին դեռևս 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:
Երեկ տեղեկացանք, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 11-ի որոշմամբ հերթական անգամ մերժել է խորհրդարանական ընդդիմության դիմումը, որով պահանջում էին հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգ օրենքի՝ «Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ» 121-րդ հոդվածի 2-րդ մասը։
2020թ.-ին բռնկված կորոնավիրուսի համավարակի պատճառով օրվա իշխանության ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումների քողի ներքո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակները հօդս ցնդեցին:
Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Արա Աբրահամյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։
Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը Հաագայի դատարանի ընդհանուր իրավազորությունը չեն ճանաչել՝ ճանաչել են հատուկ իրավազորությունը, ինչը նշանակում է, որ միայն կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում կարող է վեճը բարձրանալ այդ դատարան։
Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։
Կայացել է Սեւան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Սեպտեմբերյան ադրբեջանական գործողությունների արդյունքում ի՞նչ իրավիճակ է այս պահին այդ օրերին թիրախավորված սահմանային հատվածներում, և ո՞ր ուղղությամբ են հավանական նոր էսկալացիան կամ լայնամասշտաբ գործողությունները:
«2020թ. հետո պերմանենտ ձևով երկրի գլխին աղետներ բերած իշխանությունը շարունակում է երկիրը հերթական աղետների առջև կանգնեցնել. Մենք այստեղ խնդիր ունե՞նք, թե՞ ոչ: Այս հարցը բոլորը պետք է տան իրենց՝ ուսանողներից մինչև տարբեր ոլորտների մասնագետներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար։
Մահափորձ. փաստեր, հանգամանքներ, իրականություն. Էդգար Ղազարյան. #Հիմա
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի պետական գործունեությունը գրեթե ամբողջությամբ անցել է ուժային կառույցներում։ Այդտեղ երկարամյա կառավարմամբ է պայմանավորված, որ Արցախի հերոս Սերժ Սարգսյանը առաջնային կարևորություն է տվել զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու լավագույն զինտեխնիկայով համալրմանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն է:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։
Ուկրաինայի կառավարությունը կտրամադրի հատուկ հավաստագիր, որով Ռուսաստան արտաքսված ուկրաինացիների համար ավելի հեշտ կլինի վերադառնալ հայրենիք։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ և դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական և հոգևոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել և այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ և լուսաբանություններ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։