«Ինչքա՞ն պետք է փախչեն լրագրողներից»,- անդրադառնալով Ազգային ժողովում լրագրողների համար այսօրվանից գործող սահմանափակումներին, հենց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Գնում է կանխամտածված քաղաքականություն՝ Հայաստանը թշնամուն հանձնելու համար. Արծվիկ Մինասյան
2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը, որով վարչապետի պաշտոնում առաջադրվել ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ութերորդ գումարման Ազգային ժողովը իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10․00-ից։
Իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն դրամով մեկ անձից գնում է կատարել. դրա վրա իրավապահները փակել են աչքերը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում իշխանության նախաձեռնություններին կողմ կքվեարկի խմբակցությունը, ասաց՝ եթե իշխանությունները նախագիծ բերեն, որով կառաջարկվի բարձրացնել արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների վճարումները, միանշանակ կողմ կքվեարկեն։
Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում ավարտվել են Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ դատական լսումները: Բաքուն հայ գերիներին մեղադրում է իբրև թե Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:
ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:
Պարտավոր եք ապահովել Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ-ում. Արծվիկ Մինասյան
Ալեն Սիմոնյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանն առաջադրվեցին ԱԺ նախագահի թեկնածուներ
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի անդամների անունները հայտնի են
«20 րոպե ընդմիջում վերցրեք ու խորհրդակցեք նրա հետ, առանց որի՝ չեք կարող որոշում կայացնել». Աղվան Վարդանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Գլխավոր դատախազը պետք է գա ԱԺ և բացատրի, թե ինչո՞ւ ԱԺ-ն համալրված չէ. Արթուր Ղազինյան
ԱԺ հրավիրեք այդ մարդուն՝ Գլխավոր դատախազին. Արամ Վարդևանյան
Պատանդ պատգամավորների նկատմամբ տեղի է ունենում ալիևություն. Ալիևին էլ, մեր գերիներին պահելով, ասում է՝ եկեք բանակցենք. Անդրանիկ Թևանյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նախագահ» Ա.Սարգսյանն ԱԺ ում այնպես է ելույթ ունենում, կարծես Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ՀՀ և Արցախի մնացած տարածքները՝ Ֆինլանդիայի նախագահն է կորցրել»։
«Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմար ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովին:
«Խնդրում եմ, թողեք շարունակեմ, ես ոչինչ անել չեմ կարող».Կնյազ Հասանովը՝ ընդդիմադիր պատգամավորներին:
Մի՛ լռեցրեք պատգամավորին, մի՛ չարաշահեք ձեր ժամանակավոր պաշտոնը. Արթուր Խաչատրյանը՝ Կնյազ Հասանովին
Ազատե՛լ պատանդ պատգամավորներին. «Պատիվ ունեմ» խմբակցությունը միանում է «Հայաստան» խմբակցության պահանջին
Ընդդիմադիր պատգամավորները հարվածում են սեղաններին. նիստը նախագահողը հիշեցնում է՝ միտինգի տեղ չի:
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ։
Արամ Վարդևանյանը Վլադիմիր Վարդանյանի համար օրենք է ցիտում. Վարդանյանը պահանջում է իր գրագիտությանը չանդրադառնալ:
«Իշխանությունն առնվազն պետք է իշխանություն լինի, որպեսզի ինչ-որ քայլեր անի։ Այսինքն՝ այդ քայլերը դեռ մայիսի սկզբին պետք արվեին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Սև լճի տարածք»:
«Արտառոց վիճակ է. մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ». Արմեն Ռուստամյան:
«Ինչպես հայտնի է՝ մեր երկու գործընկերներն այսօր ապօրինաբար գտնվում են անազատության մեջ,- Խորհրդարանի 8-րդ գումարման առաջին նիստին հայտարարեց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ նկատելով,- Իհարկե, պատգամավոր լինելուց հետո, առաջին խոսքով ես կուզեի շնորհակալություն հայտնել մեր պատգամավորներին և մեր ընտրողներին, բայց ստիպված եմ այսպիսի խոսք ասել:
Մոսկվայում շոգի պատճառով եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Այս մասին, ըստ РБК-ի՝ հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանը:
«Իմ քայլի» պատգամավորները ծափահարում են ընդդիմադիր պատգամավորներին, որոնք հրաժարվեցին իրենք իրենց համար ծափ տալուց:
«Այսօր՝ օգոստոսի 2-ին, ուղիղ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը։
8-րդ գումարման ԱԺ պատգամավորները երդվեցին:
Եկել է ժամանակը՝ ունենալ պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները, այդ թվում՝ սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը, արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը, քաղաքացիական համերաշխության ապահովումը, մարդկային ներուժի իրացման պայմանների ստեղծումը: