Ռուբեն Ռուբինյանը կոչ է անում պատգամավորներին չօգտագործել «Կապիտուլյացիա» եզրույթը:
Կա՛մ ծանոթացել եք Կազանի փաստաթղթին ու հիմա կհերքեք Ձեր ասածը, կա՛մ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու լինելով դեռ չեք ծանոթացել այդ փաստաթղթին. Հայկ Մամիջանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին:
Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը. դեռ փորձում ենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով. Ռուբեն Ռուբինյան:
ԱԺ-ում 1 տարվա ընթացքում ստացել են 1.5 միլիարդ դրամ պարգևավճար. ուսուցչի աշխատավարձն ավելացել է 8 հազար դրամով. Արմենուհի Կյուրեղյան:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
8-րդ գումարման ԱԺ-ում այսօր փոխնախագահների ընտրությանն օրն էր: Առաջինը ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը: Ելույթից հետո առաջին հարցը պատգամավորին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուբինյանի՝ Թուրքիայում ապրած և ուսանած տարիներին:
Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: Նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում:
Երեկ անվտանգության արտառոց ու աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նիստերին զուգահեռ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը: Երեք տարում՝ արդեն երրորդ անգամ: Նախագահը նաև մի շարք այլ հրամանագրեր է ստորագրել՝ տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելու մասին:
Իշխան Սաղաթելյանը, Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացումը կապել է երկրի տարածքներից իր ուժերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների անսպասելի որոշման հետ: Օգոստոսի 2-ին այդ մասին հաղորդել է աֆղանական 1TV հեռուստաալիքը:
2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ Մակքոլը հրապարակել է զեկույց՝ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին տեսության օգտին փաստարկներով: Այդ մասին հայտնել Fox News է հեռուստաալիքը:
Կենտրոնացեք խայտառակ ներկայի դեմ պայքարի վրա, երկրին արժանապատիվ հեռանկար վերադարձնելու վրա, համախմբվելու վրա։
Մայիսի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը 1000-ից չի անցնում, ավելի ուշ՝ հունիսի 22-ին, ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը մնացել է նույնը, ինչպես հայտարարվել էր՝ 1000: Որքա՞ն է նրանց թիվն այս պահի դրությամբ՝ նվազե՞լ է, ավելացե՞լ է, և ո՞ր ուղղությամբ է նվազել կամ ավելացել:
Առանց ատվաստանյութերի երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում է վիրուսի նոր ավելի վտանգավոր տարբերակաների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետության նվազեցման:
3,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են «Բարդա» սեյսմիկ կայանից 10 կիլոմետր հյուսիս-արևելք ՝ Բաքվի ժամանակով 20:56-ին:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները պետք է մանրազնին վերլուծվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցին տարածաշրջան և Ֆրանսիայի դերին տարածաշրջանում:
Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը միաժամանակ ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: Այդ ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:
Նիդերլանդների հանրային հեռուստատեսության հեղինակային հոդվածների կայքում հրապարակված իր հոդվածում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին, ինչը Բաքվի կողմից նոր պատերազմ հրահրելու նախադրյալներ է ստեղծում։
Թուրքիայի հարավում՝ Անթալիայի մոտ, տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ՌԴ 4 քաղաքացի զոհվել է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թե ի՞նչ է հայհոյանքը, ոչ ոք չի կարող պատասխանել: «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է, ուստի՝ կոնտեքստից պետք է բխեցնել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արա Ղազարյանը:
ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով: Այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը՝ «National Interest»-ին տված հարցազրույցում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հունաստանի իշխանությունների կողմից Արևմտյան Թրակիայում թուրքերի համար 12 հիմնական դպրոցների փակումը, հաղորդում է Daily Sabah-ը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ երկրի 35 նահանգներում մոլեգնող շուրջ 130 հրդեհի օջախներից 122-ը արդեն վերահսկողության տակ են առնվել։
Լիտվայի սահմանային անցակետերում ներկայում տեղակայված է 2 հազար միգրանտ՝ եկած Բելառուսից: Անօրինական միգրանտներին տեղակայելու համար Վիլնյուսը դիտարկում է ԵՄ անդամ մյուս երկրներին դիմելու հնարավորությունը:
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել Է 302-ի, 50 մարդ անհետ կորած է:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին: Ուղերձում ասված է.
Հնդկաստանի առողջապահության նախարարությունն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 40 134 նոր դեպք: Ինչպես օգոստոսի 2-ին հայտնել է երկրի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, համավարակի ընթացքում երկրում վարակվածների քանակը հասել է 31 695 958-ի։