Սեյրան Օհանյանը պահանջում է անհապաղ ազատ արձակել կալանքից «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներին

«Ինչպես հայտնի է՝ մեր երկու գործընկերներն այսօր ապօրինաբար գտնվում են անազատության մեջ,- Խորհրդարանի 8-րդ գումարման առաջին նիստին հայտարարեց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ նկատելով,- Իհարկե, պատգամավոր լինելուց հետո, առաջին խոսքով ես կուզեի շնորհակալություն հայտնել մեր պատգամավորներին և մեր ընտրողներին, բայց ստիպված եմ այսպիսի խոսք ասել:

Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության՝ չի կարող զրկվել ազատությունից, հետևաբար՝ մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունն ԱԺ-ում, որպեսզի իրենք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»:

Ի դեպ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրանիկ նիստին ներկայացել են շապիկներով, որոնց վրա Սյունիքի կալանավորված համայնքապետերի նկարներն են:

Տեսանյութեր

Լրահոս